00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-թուրքական սահմանի միակ եկեղեցու բակը բարեկարգվեց. սահմանապահին օգնեց հայկաձորցին

© Sputnik / Armenuhi MkhoyanБлагоустройство территории единственной церкви на армяно-турецкой границе в селе Айкадзор
Благоустройство территории единственной церкви на армяно-турецкой границе в селе Айкадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեղեցին չեզոք գոտում է, բայց սահմանապահներն ընդառաջ են գնում, և պարբերաբար կազմակերպվում են բաց դռների օր՝ թույլ տալով բնակիչներին գնալ եկեղեցի։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատը «Կանաչ սահման» ծրագրի շրջանակում ապրիլի 27-ին շաբաթօրյակ անցկացրեց, որին միացան նաև Շիրակի մարզի Հայկաձոր համայնքի բնակիչները։ Հատուկ տեխնիկայի միջոցով նախ հարթեցվեց հայ–թուրքական չեզոք գոտում գտնվող անցակետից մինչև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի տանող ճանապարհը, ապա խճալցվեց եկեղեցու տարածքը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳրիգոր Լուսավորիչ եկեղեցի տանող ճանապարհի և եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքները
Հայ-թուրքական սահմանի միակ եկեղեցու բակը բարեկարգվեց. սահմանապահին օգնեց հայկաձորցին - Sputnik Արմենիա
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի տանող ճանապարհի և եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքները

Սահմանապահները ոչ միայն հարթեցրին ու բարեկարգեցին տարածքը, այլ նաև եկեղեցու շուրջ եղրևանիներ տնկեցին, իսկ հարակից տարածքում` մրգատու ծառեր ու բարդիներ (ընդհանուր` ավելի քան 200 տնկի):

Ծառատունկին մասնակցեցին նաև հայկաձորցիներն ու Անիին հեռվից տեսնելու փափագով Հայկաձոր եկած հյուրերը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԵկեղեցու տարածքում ծառեր տնկեցին
Հայ-թուրքական սահմանի միակ եկեղեցու բակը բարեկարգվեց. սահմանապահին օգնեց հայկաձորցին - Sputnik Արմենիա
Եկեղեցու տարածքում ծառեր տնկեցին

Հայկաձորը նախկինում ունեցել է Կարմիր վանք, Կզըլքիլիսա, Ղզըլքիլիսա, Ղոշավանք կամ Ղուշավանք անվանումները: Նախկին գյուղը տեղակայված է այսօրվա գյուղից դեպի 300-400մ հարավ-արևմուտք: Հայկաձոր է վերանվանվել 1950 թ-ին: Հին գյուղի տարածքում պահպանվել է Սարգիս եպիսկոպոսի կառուցած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (985թ.), որի մոտից պարզ երևում են Ախուրյանի ափն ու թուրքական սահմանային դիտակետերը: Եկեղեցին չեզոք գոտում է, պատահական մարդ չի կարող ուզած պահի անցնել անցակետը ու մոտենալ եկեղեցուն, բայց եկեղեցական տոներին հայկաձորցիները անցնում են չեզոք գոտին ու մասնակցում պատարագի կամ ծեսի:

Անիի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը նշեց` եկեղեցում պսակադրություն չկա, բայց մկրտությունները շատ են: Նա իրեն այսօր ամենաերջանիկն էր համարում, որովհետև ոչ միայն բարեկարգվեց եկեղեցու բակը՝ ի նշան եկեղեցու զարթոնքի, այլ նաև սահմանապահների ու բնակիչների օգնությամբ եկեղեցում տեղադրվեց սուրբ սեղանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Հայ-թուրքական սահմանի միակ եկեղեցու բակը բարեկարգվեց. սահմանապահին օգնեց հայկաձորցին - Sputnik Արմենիա
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

«Եկեղեցու շուրջ կատարվող ամեն մի բարեկարգում հոգևոր զարթոնքի խորհուրդ ունի, նշանակում է՝ այստեղ հավատքը չի մարել։ Այսօր տեղադրվեց նաև սուրբ սեղանը, ինչը նշանակում է, որ արդեն ևս մեկ հիմք կա ավելի պարբերաբար այստեղ գալու»,- նշեց Տեր Հուսիկը։

© Sputnik / Armenuhi MkhoyanՏեր Հուսիկ քահանա Գրիգորյան
Հայ-թուրքական սահմանի միակ եկեղեցու բակը բարեկարգվեց. սահմանապահին օգնեց հայկաձորցին - Sputnik Արմենիա
Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան

Հայկաձոր համայնքի վարչական ղեկավար Սեյրան Սմբատյանն էլ տեղեկացրեց, որ 9-րդ դարում կառուցված ու 13-րդ դարում վերականգնված եկեղեցին այսօր վերանորոգման կարիք ունի, ինչը, ցավոք, մեծ խնդիրների հետ է կապված:

«Եկեղեցին չեզոք գոտում է, բայց սահմանապահներն ընդառաջ են գնում, և իմ դիմումի համաձայն պարբերաբար կազմակերպվում են բաց դռների օր՝ թույլ տալով բնակիչներին գնալ եկեղեցի»,- նշեց Սմբատյանը` վստահեցնելով, որ նոր տնկիները ջրի խնդիր չեն ունենա:

Իր կյանքում առաջին անգամ եկեղեցու բակում ծառ տնկեց նաև Դանիլ Տիշինը: 12–ամյա պատանին ծառատունկին մասնակցելու էր եկել հայրիկի հետ, որն արդեն ավելի քան 15 տարի է` սահմանապահի ծառայություն է իրականացնում Հայաստանում: Խորհրդանշական է, որ տղան ծնվել է ապրիլի 24-ին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԴանիլ Տիշին
Հայ-թուրքական սահմանի միակ եկեղեցու բակը բարեկարգվեց. սահմանապահին օգնեց հայկաձորցին - Sputnik Արմենիա
Դանիլ Տիշին

Աշխատանքների ավարտից հետո, որպես բարեկամության խորհրդանիշ, հայկաձորցիներն ու ռուս սահմանապահները մեկ սեղանի շուրջ համտեսեցին զինվորական հնդկաձավարի շիլան ու հայկական խաշը:

Նշենք, որ հայ–թուրքական սահմանի հսկողությունն իրականացնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատը, որն այս տարի նշում է իր կազմավորման 95-րդ ամյակը:

Լրահոս
0