Ինչպես է Թումանյանը գտել Ցեղասպանությունից փրկված հայ որբուկների լռությունը խախտելու ձևը

© Sputnik / Aram NersesyanПрохожие у граффити Туманяна в Ереване
Прохожие у граффити Туманяна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ցեղասպանությունից փրկված երեխաները կա՛մ լուռ էին, կա՛մ էլ հանկարծակի սկսում էին լացել։ Թումանյանը որոշել է հանել նրանց այդ լռությունից։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. «Հայոց գետերը», «Հայկական առածների լոտո», «Աստղերի խաղը». այս և թվով 10 այլ խաղեր ստեղծել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը` 1915թ.–ին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Թումանյանի տուն–թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը։

© Photo : the Museum of Hovhannes TumanyanՀովհաննես Թումանյանի հորինած խաղերը
Ինչպես է Թումանյանը գտել Ցեղասպանությունից փրկված հայ որբուկների լռությունը խախտելու ձևը - Sputnik Արմենիա
Հովհաննես Թումանյանի հորինած խաղերը

Նրա խոսքով` Թումանյանն այդ տարիներին լուռ է եղել (նաև մտքերը թղթին հանձնելու առումով) ու հայ որբուկներին էլ հարցեր չի տվել` ինչերի միջով են անցել, ինչպես են ողջ մնացել`մտածելով, որ այդ լռության մեջ մոռացության կմատնվի անցած դառնությունը։

«Այդ շրջանում Ցեղասպանությունը վերապրած երեխաներն էլ էին լռակյաց դարձել ու որբանոցներում կա՛մ քար լռություն էր տիրում, կա՛մ էլ երեխաներից մեկի` հանկարծակի լացի ձայնն էր լսվում։ Թումանյանը երկար է մտածել` ինչպես խախտի երեխաների լռությունը ու գտել է ճանապարհը. նա իր տանը հիմնել էր «Մանուկ» ընկերությունը, որը ղեկավարում էր որդին` Արտավազդ Թումանյանն ու սկսել են խաղեր ստեղծել»,–ասաց Եղիազարյանը։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թումանյանը ոչ միայն հանել է երեխաներին տարօրինակ լռությունից, այլ նաև խաղերի միջոցով կրթել նրանց. նա իր փնտրտուքների արդյունքում պարզել է, որ երեխային ինչ–որ բան սովորեցնելու լավագույն տարբերակը խաղն է։

Գնել ապագան կամ լաց օրորոցայինից. ինչպես էին Ցեղասպանության տարիներին փրկում հայ որբերին

Եղիազարյանի խոսքով` Թումանյանի հոգածության ներքո գտնվելուց մեկ ամիս անց երեխաները նորից սկսել են թռվռալ ու աղմկել։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ գթության քույրերը բողոքել են Թումանյանին, որ երեխաները սկսել են չարաճճի դառնալ, գրողի դեմքին հանկարծ ժպիտ է հայտնվել։ Հարցին, թե ինչու է ժպտում, պատասխանել է, որ վերջապես երեխաները նորից մանկություն վերադարձան։ «Թումանյանն ասել է, որ բնական է` երեխան պետք է աղմկի ու չարաճճիություն անի, և անբնականը նրանց լռությունն էր»,– ասաց Եղիազարյանը։

© Photo : the Museum of Hovhannes TumanyanՀովհաննես Թումանյանի հորինած խաղերը
Ինչպես է Թումանյանը գտել Ցեղասպանությունից փրկված հայ որբուկների լռությունը խախտելու ձևը - Sputnik Արմենիա
Հովհաննես Թումանյանի հորինած խաղերը

Թումանյանի տուն–թանգարանին հաջողվել է գրողի ստեղծած խաղերից որոշները վերականգնել։ Եղիազարյանը նշում է, որ իրենք մտմտում էին` թե արդյո՞ք կվաճառվի խաղերը և որքանո՞վ դրանք հետաքրքիր կլինեն երեխաներին հիմա, սակայն «Հայոց գետերը» խաղը թանգարանն արդեն երրորդ անգամ է տպագրել։

© Photo : the Museum of Hovhannes TumanyanՀովհաննես Թումանյանի հորինած խաղերը
Ինչպես է Թումանյանը գտել Ցեղասպանությունից փրկված հայ որբուկների լռությունը խախտելու ձևը - Sputnik Արմենիա
Հովհաննես Թումանյանի հորինած խաղերը

«Ի դեպ, տարիներ առաջ սա իր տեսակի մեջ միակ խաղն էր, ինչն օրինակ դարձավ ու միտք տվեց մյուսներին, որ նմանատիպ խաղեր ստեղծեն ու վաճառեն»,– ասաց Եղիազարյանը։

© Photo : the Museum of Hovhannes TumanyanԱյսօր խանութենրում վաճառվող խաղերը, որոնք հորինել է Հովհաննես Թումանյանը
Ինչպես է Թումանյանը գտել Ցեղասպանությունից փրկված հայ որբուկների լռությունը խախտելու ձևը - Sputnik Արմենիա
Այսօր խանութենրում վաճառվող խաղերը, որոնք հորինել է Հովհաննես Թումանյանը

Ի դեպ, Թումանյանի ստեղծած խաղերից մեկ ուրիշն էլ` «Աստղերի խաղը» ոչ ամբողջական է պահպանված, սակայն կա բնութագրությունը, թե ինչպես կարող են այն խաղալ։ Թումանյանի տուն–թանգարանն այժմ խորհրդակցում է մասնագետների հետ, որպեսզի կարողանան այն վերականգնել ու հրատարակել։

Ի՞նչ վիճակում կլիներ Թումանյանի ընտանիքը, եթե չլիներ Օլգան. թոռնուհին պատմել է պապի մասին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала