«Կրասմաշ» գործարանում բռնկած հրդեհը մարել են միայն մեկ օր անց. 50 հազար սառնարան է այրվել

© Sputnik / Александр Паниотов / Անցնել ֆոտոբանկПожар на заводе "Красмаш" в Красноярске
Пожар на заводе Красмаш в Красноярске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
«Կրասմաշը» մտնում է «Ռոսկոսմոսի» մեջ և «Սարմատ» և «Սինևա» հրթիռներ է արտադրում։ Հրդեհն այնտեղ դեռ ուրբաթ էր բռնկել։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik. Կրասնոյարսկում փրկարարներին հաջողվել է վերջապես ամբողջությամբ մարել «Կրասմաշ» գործարանի տարածքում գտնվող մասնավոր արտադրամասում բռնկած հրդեհը։ «Կրասմաշը» մտնում է «Ռոսկոսմոսի» մեջ և «Սարմատ» և «Սինևա» հրթիռներ է արտադրում։

Версаль - дворцово-парковый ансамбль, - Sputnik Արմենիա
Վերսալի մոտ հրդեհ է բռնկվել. տեսանյութ

«Հրդեհը մարել են տեղի ժամանակով ժամը 09.31–ին», – ՌԻԱ Նովոստիին են հայտնել երկրամասի ԱԻՆ–ի մամուլի ծառայությունից։

Ուրբաթ երեկոյան «Կրասմաշ» գործարանի տարածքում հրդեհ էր բռնկել սառեցնող համակարգեր արտադրող արտադրամասի տանիքում։

Այրման մակերեսը 20 հազար քմ էր կազմում։ Հրդեհը գնահատել են 4-րդ աստիճանի, ինչը շրջանի համար բարդության ամենավերին աստիճանն է։

Արտակարգ պատահարի հիմնական վարկածը էլեկտրասարքավորումների շահագործման կանոնների խախտումն է։

Հրդեհը հաջողվել է մեկուսացնել շաբաթ առավոտյան, ամբողջությամբ մարելու աշխատանքները տևել են մեկ օր։

Հրդեհի հետևանքով վաճառքի համար նախատեսված 50 հազար սառնարան է այրվել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала