Երևանում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցСовместное фотографирование глав делегаций Евразийского межправительственного совета (1 февраля 2019). Алма-Ата
Совместное фотографирование глав делегаций Евразийского межправительственного совета (1 февраля 2019). Алма-Ата - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով, կկայանա ապրիլի 30-ին։

ԵՐԵՎԱՆ, 29 Ապրիլ — Sputnik. Երևանում այսօր կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետները:

Врио вице-премьера Армении Мгер Григорян на международном форуме Евразийская неделя (23 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հաջորդը կկայանա Երևանում. ԵԱՏՀ խորհրդի նիստը Մոսկվայում նախագահել է ՀՀ փոխվարչապետը

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղըզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ դրանից առաջ ԵԱՏՀ խորհրդի նիստը կայացել էր մարտի 29-ին Մոսկվայում, որը նախագահել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով, կկայանա ապրիլի 30-ին։

Լրահոս
0