Հակառակորդը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ

© Sputnik / Aram Nersesyan / Село Баганис
Село Баганис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բաղանիսի համայնքապետի խոսքով` հիմա վիճակը հանգիստ է, գյուղում խուճապ չկա։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Տավուշի Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհահատվածի ուղղությամբ այսօր` ապրիլի 29–ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։

Село Баганис - Sputnik Արմենիա
«Մեզ չեն կոտրի». ինչպես է ապրում Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղը. լուսանկարներ

«Կրակոցները գրանցվել են ժամը 13։00–14։00–ի շրջակայքում, տևել են մոտ 40 րոպե։ Դրանք գյուղի ուղղությամբ չեն եղել, այլ Իջևանի կողմից մինչև գյուղ հասնող  միջպետական ճանապարհի։ Վնասներ չենք կրել։ Հիմա վիճակը հանգիստ է, գյուղում խուճապ չկա»,–մեզ հետ զրույցում ասաց Սահակյանը։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին:

Լրահոս
0