Վարորդական իրավունքի տրամադրման կարգում փոփոխություններ կլինեն

© Sputnik / Aram Nersesyan / Водительские права
Водительские права - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարորդական իրավունքի համար նախատեսված քննությունը կանցկացվի և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Վարորդական վկայականների տրամադրման կարգում առաջիկայում մի շարք փոփոխություններ կլինեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը։

Автомобиль патрульной службы полиции Армении - Sputnik Արմենիա
Ճանապարհատրասպորտային պատահարների թիվն ավելացել է. ՃՈ պետը հայտնեց, թե ինչու

Փոփոխությունները, ըստ նրա, պայմանավորված են այն հանգամանքով, որ ՀՀ–ն ընդունել է մինչև հունիսի 1–ը ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի ճանապարհային քարտեզներին միանալու պարտավորություն։

«Սրա արդյունքում մի շարք օրենքներում և որոշումներում կիրականացվեն փոփոխություններ, մասնավորապես` կլինի փոփոխություն որակավորման քննությունների ընդունման կարգի, վարորդական վկայականի կարգի, ձևի հարցում։ Օրինակ` եթե ներկայիս պայմաններում քաղաքացուն A, B, C կարգի վարորդական իրավունք տրամադրելու համար չէին պարտադրում ուսումնական պրոցես անցնել, ապա այժմ C կարգի վարորդական իրավունք ստանալու համար վարորդները պետք է դա անեն»,–ասաց նա։

Բացի այդ, Տոնոյանի խոսքով, մի շարք քննություններ պետք է անցկացվեն երթևեկության իրական պայմաններում. Օրինակ` եթե այսօր քննությունն անցկացվում է կա՛մ ավտոհրապարակում, կա՛մ երթևեկության իրական պայմաններում, ապա հունիսի 1–ից քննությունը նախատեսվում է անցկացնել և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում։

Լրահոս
0