Սարսափելի հրդեհ է բռնկվել Պյատիգորսկի շուկայի տարածքում. տեսանյութ

© Photo : Screenshot / Youtube / Inforeactor НовостиКрупный пожар на рынке с павильонами (30 апреля 2019). Пятигорск
Крупный пожар на рынке с павильонами (30 апреля 2019). Пятигорск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրդեհը բռնկել է մեքենայի յուղի վաճառքով զբաղվող խանութում, այնուհետև կրակը տարածվել է հարևան տաղավարների վրա։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Այսօր խոշոր հրդեհ է բռնկել Պյատիգորսկի «Бетта» շուկայում։ Այս մասին հայտնում է «Вести.Ру» կայքը։

Նշվում է, որ այրված տարածքների ընդհանուր մակերեսը 2,4 հազար քմ է կազմում։

Ամբողջ շուկան ծխի մեջ է։ Ականատեսների խոսքով` կրակի ջերմությունը զգացվում է 20 մետր հեռավորությունից։

Համացանցում արդեն հայտնվել է շուկայում բռնկած սարսափելի հրդեհի տեսանյութը։

Նախնական տվյալներով` կրակը բռնկել է մեքենայի յուղ վաճառող խանութում, որից հետո տարածվել հարևան տաղավարների վրա։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ մի քանի մարտական հաշվարկ և բժիշկներ։

Տուժածների մասին տեղեկություն դեռ չկա։

Լրահոս
0