Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

© Photo : official site of the MoD of RAАрмянские военнослужащие на тренировках по стрельбе
Армянские военнослужащие на тренировках по стрельбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է պայմանագրային զինծառայողի անունն ու տարիքը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողը Արգիշտի Սամվելի Սեփխանյանն է։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասի գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում»,– գրել է նա։

Նշենք, որ պայմանագրային զինծառայողը վիրավորվել էլ Տավուշի զորամասերից մեկում, հակառակորդի կրակոցից։ Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում։

 

Լրահոս
0