Ուշադրություն վարորդներին. երթևեկության որոշ կանոններ կփոխվեն, վարորդներին էլ կտուգանեն

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Փորձնական «վաֆլիների» կանոնները խախտած վարորդներն արդեն կտուգանվեն։ Ճանապարհային ոստիկանությունը սահմանել է տուգանքի չափը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ ճանապարհային ոստիկանության նախատեսում է մայիսի 5–ից մի շարք փոփոխություններ կյանքի կոչել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։

«Երբ ՃՈ-ն այսպես կոչված «վաֆլիների» գծանշումն արեց, մենք հայտարարություն տարածեցինք, որ սա փորձնական է, որպեսզի մեր վարորդների աչքը տեսնի և սովորի: Սակայն մենք նորից կգծանշենք խնդրահարույց խաչմերուկները «վաֆլիներով», ճանապարհային նշաններ կլինեն։ Խցանումների ժամանակ այդ տարածք մուտք գործած վարորդները կտուգանվեն 5000 դրամի չափով»,– ասաց Կարապետյանը:

Փոփոխություններ կլինեն նաև շրջանաձև երթևեկության խաչմերուկների վերաբերյալ։ ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը հայտնեց, որ 1-1.5 տարի փորձնական եղանակով մի քանի հատվածներում կիրառել են այն կանոնը, որ շրջանաձև խաչմերուկի ներսում գտնվող վարորդն առավելություն ունի ներս մտնողի հանդեպ:

Водительские права - Sputnik Արմենիա
Վարորդական իրավունքի տրամադրման կարգում փոփոխություններ կլինեն

«Մայիսի 5–ից բոլո՛ր շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկներում, որտեղ չեն լինի տեղադրված հակառակ ճանապարհային նշաններ, ըստ որի` դրսից մուտք գործողն ունի առավելություն, նոր կանոնի ուժով` շրջանաձև երթևեկության մեջ գտնվող վարորդը կունենա առավելություն»,- ասաց նա:

Չիլինգարյանի խոսքով՝ փոփոխություններ են կատարվելու նաև ճանապարհային նշանների խմբերում` ավելացվելու են հետիոտներին և հեծանիվներին վերաբերող ճանապարհային նշանները, ինչպես նաև որոշակի ցուցանակներ` էլեկտրամոբիլների կիրառման հետ կապված։

Լրահոս
0