Մայիսը դառնալու է աշխատանքային իրավունքների հանրային քննարկումների ամիս. նախարար

© Sputnik / Asatur YesayantsЧлены правительства перед принятием присяги в резиденции президента Армении (30 января 2019). Еревaн
Члены правительства перед принятием присяги в резиденции президента Армении (30 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մայիսմեկյան ուղերձում հայտնել է, որ տեղյակ է Հայաստանում աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ վարձատրության, աշխատելու համար հավասար հնարավորությունների խնդիրներից։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Մայիսը լինելու է ծրագրերի մեկնարկի, աշխատանքային իրավունքների մասին հանրային քննարկումների և դրանց արդյունքում օրենսդրական առաջարկներ մշակելու ամիս։ Այս մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մայիսմեկյան ուղերձում։

Первомайское шествие в центре столицы (1 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Կեցցե Մայիսի 1–ը». Կոմունիստների երթը Երևանում. լուսանկարներ

Շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին Աշխատանքի օրվա առիթով` նախարարը նշում է, որ տեղյակ է, որ բազմաթիվ հայաստանցիներ աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ վարձատրության և աշխատելու համար հավասար հնարավորությունների խնդիրներ ունեն։

«Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մարդկանց կարողությունների զարգացմանը, նրանց համար ապահով միջավայրի ստեղծմանը և իրավունքների մասին իրազեկության բարձրացմանը։ Հատկապես կարևորում ենք արհմիությունների դերի բարձրացումը, նոր միավորումների ստեղծումը և դրանց անկախ գործունեության ապահովումը մեր երկրում»,– ասված է Զարուհի Բաթոյանի ուղերձում։

Նախարարը հայտնում է, որ հավատում է` աշխատանքը Հայաստանում պետք է դառնա ոչ միայն արժանապատիվ ապրելու միջոց, այլև ինքնադրսևորման, զարգացման, ազատ և երջանիկ ապրելու հնարավորություն։

Լրահոս
0