Մայիսը կրկին կցրտի. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur YesayantsСильный дождь с градом (17 апреля 2019). Еревaн
Сильный дождь с градом (17 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն։ Առանձին վայրերում կարկուտ կտեղա։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի շրջանների մեծ մասում մայիսի 3-ին, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ին կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա։

Երևանում մայիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհանի +25–ի, իսկ գիշերը կտատանվի 12-14 աստիճան տաքության սահմանում։

Լրահոս
0