00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս օրը պատմության մեջ. Մայիսի 3

© Sputnik / Aram NersesyanՄայիսի 3
Մայիսի 3 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մամուլի ազատության, Լռության, Արեգակի օր. ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել պատմության մեջ այս օրը և հայտնի ո՞ր մարդկանց կյանքում է բախտորոշ եղել մայիսի 3-ը:

Շնորհավոր մեր տոնը, սիրելի գործընկերներ:

Այո, այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է, որ հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին: Այն, որոշակի իմաստով, լրագրողների մասնագիտական տոն է համարվում:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավարը՝ Հայաստանի մեդիադաշտի ազատության մասին

Բավականին հետաքրքիր է հնչում, մանավանդ նախորդ նշումից հետո, բայց մայիսի 3-ը նաև որպես «Լռության օր» է նշվում ԱՄՆ-ում ու Եվրոպայի մի շարք երկրներում: Դա հիմնականում ուսանողների ընդգրկմամբ ակցիաներով է նշանավորվում, որոնց մասնակիցները լռելյայն բողոքում են խտրականության ամենատարբեր դրսևորումներից ու պայքարում դրանց դեմ:

Ամփոփելով այս մասը, հավելենք, որ մայիսի 3-ը նաև որպես Արեգակի օր է նշվում: 

Ինչ վերաբերում է հայտնի անձանց, ապա 1962 թվականի մայիսի 3-ին է ծնվել թատրոնի և կինոյի դերասան, բեմադրիչ, դրամատուրգ Սլավա Ստեփանյանը:

Sputnik զրույց - Կարեն Ավանեսյան (01.04.19) - Sputnik Արմենիա
«Հումորը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև ինքնապաշտպանվելու միջոց». Ավանեսյան

Նոր ժամանակներում ամենից տպավորված ռուս դերասան Դմիտրի Կոզլովսկին, որ արդեն ՌԴ վաստակավոր արտիստի կոչում ունի ու մի շարք կինոմրցանակների դափնեկիր է, նույնպես ծնվել է այս օրը՝ 1985թ. մայիսի 3-ին:

Նմանապես, մայիսի 3-ին է ծնվել Նիկոդիմոս Եսայի Ամատունի իշխանը (1865-1946), որ եղել է Ռուսական կայսրության 4-րդ դասի պաշտոնյա, իսկական պետական խորհրդական, հասարակական գործիչ:

Իսկ ահա նշանավոր հայագետ, լեզվաբան, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը (1887-1957) մահացել է մայիսի 3-ին:

Մայիսի 3-ին է մահացել նաև հնդկական կինոյի դերասանուհի Նարգիսը՝ Ֆաթիմա Աբդուլ Ռաշիդը (1929-1981), Կապուրի «Թափառաշրջիկը» ֆիլմում Ռիտայի դերակատարը: 

Художественный руководитель, главный дирижер Мариинского театра Валерий Гергиев - Sputnik Արմենիա
Վալերի Գերգիև. Մարիինյան թատրոնի և երևանյան օպերային թատրոնի միջև

Այս օրը ծնվածների շարքում, իհարկե, պետք է հիշատակել իտալացի մտածող ու պետական գործիչ Նիկոլո Մաքիավելիին (1469-1527), որի աշխատանքները, հատկապես՝ «Տիրակալը» գիրքը հետաքրքրություն են վայելում մինչ օրս:

Անդրադառնալով մայիսի 3-ին կատարված դեպքերին, չենք կարող ցավով չհիշել 2006 թվականի այս օրը տեղի ունեցած աղետը. «Արմավիա» ընկերության Երևան-Սոչի չվերթի Ա-320-211 օդանավի անկումը: Վայրէջքի գնացող օդանավը Սև ծովն ընկավ, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ 113 մարդ:

Իհարկե, այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը:

Լրահոս
0