Ադրբեջանը կրակում է, Արցախի զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական խնդիրը

© Photo : press office of the MoD of RAАрмянские военнослужащие на тренировках по стрельбе
Армянские военнослужащие на тренировках по стрельбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հակառակորդը, ինչպես միշտ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ավելի քան 3000 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նշենք, որ նախորդ շաբաթ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր 300 անգամ և Արցախի ուղղությամբ ավելի քան 3700 կրակոց արձակել։

Լրահոս
0