Հայաստանում 26–ամյա աղջիկը նետվել է ջրանցքը

© Sputnik / Armine Aleqsanyan / Река в Армении
Река в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աղջկա դիակը դուրս են բերել փրկարարները։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. «911» ծառայությունը երեկ երեկոյան տեղեկություն է ստացել, որ Նոր Գեղի-Նոր Արտամետ գյուղերի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին նետվել է Արզնի-Շամիրամ ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Полицейский застегивает наручники - Sputnik Արմենիա
Մայրը լքել էր երեխաներին. դստեր հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդը ձերբակալվել է

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Սակայն անվտանգությունից ելնելով և մթության պատճառով, որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այսօր առավոտյան` ժամը 05:17-ին, տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացու դին նկատվել է Նոր Երզնկա գյուղի մոտ գտնվող ջրանցքում»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:

Փրկարարները «Նիգավա» ՀԷԿ-ի մոտակա ջրանցքից դուրս են բերել Նոր Հաճնի բնակչուհի 26–ամյա Ն. Օ.-ի դին։

Լրահոս
0