00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի դեմ փորձում են բացել «երկրորդ ճակատը»

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян принчл участие на тематическом обсуждении "Формировка будущего демократии" (23 января 2019). Давос
Премьер-министр Армении Никол Пашинян принчл участие на тематическом обсуждении Формировка будущего демократии (23 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխանության քաղաքացիական և քաղաքական ճյուղերի միջև արդեն բացահայտ դիմակայության մեջ փորձեցին ներգրավել նաև չափավոր ընդդիմադիր համարվող Գագիկ Ծառուկյանին։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները փորձում են գժտեցնել նրան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Սանասարյանի գործի հետ կապված իրավիճակը։

Հակոբյանի խոսքով՝ իշխանության տարբեր ճյուղերի, քաղաքական և քաղաքացիական թևերի միջև հակասությունները վերջին օրերին ավելի են սրվել։ Ավելի շատ ռեսուրսներ են ներգրավվել գործընթացում՝ տեղեկատվական (մասնավորապես, սոցցանցերը), ֆինանսական և մարդկային։

«Մենք արդեն մտել ենք բավական սուր փուլ։ Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ երկու թևերն ընդհարվում են բացահայտ պայքարում։ Հասարակական թևը, որը Հայաստանում ասոցացվում է «Սորոսի հիմնադրամի» հետ, հիմնականում քննադատում է Արթուր Վանեցյանին, բայց ամեն դեպքում դրա տակ հասկացվում է Նիկոլ Փաշինյանը», - ասաց Հակոբյանը։

Դեռ մի քանի օր առաջ Փաշինյանի անունը գրեթե չէր շոշափվում, բայց հիմա դա ավելի հաճախ է տեղի ունենում քննադատական նյութերում, այսպես կոչված «քաղաքացիական հասարակության» որոշ ներկայացուցիչների գրառումներում։

Адвокат Давида Санасаряна Арсен Сардарян на пресс-конференции (30 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պատրաստ եմ ձեռքս կտրել. ինչ ելք է տեսնում Դավիթ Սանասարյանն իր դեմ հարուցված քրգործով

Հակոբյանը կարծում է, որ Սանասարյանի գործին ընթացք տալու քաղաքական կամք կա։ Դատելով Սանասարյանի և Վանեցյանի արտահայտություններից՝ լուրջ պայքար է սպասվում։ Ակնկալվում է նոր ռեսուրսների ընդգրկում։

Գագիկին Ծառուկյանի պատգամավորության մասին հարցը, նրա կարծիքով, Փաշինյանի հետ պայքարի ծրագրի մասն է։ Ամեն դեպքում Ծառուկյանն արմատական ընդդիմություն չէ, նա հայտարարել է, որ գլոբալ առումով նա շարունակում է աջակցել Փաշինյանին։

«Հիմա երրորդ քաղաքական ուժի օգնությամբ նախաձեռնվել է «պատգամավորական իմպիչմենտի» գործընթացը։ Դա Փաշինյանին և Ծառուկյանին գժտեցնելու, վարչապետի ուժերը փոշիացնելու փորձ է։ Վարչապետը ստիպված է աշխատել և դիմակայել տարբեր ուղղություններին թե՛ քաղաքական ընդդիմության, թե՛ իշխանության ներսում», - ասաց Հակոբյանը։

Իշխանությունները մեղմ են արձագանքել Ծառուկյանի հետ կապված իրավիճակին՝ չգնալով առճակատման։ Փաշինյանը հասկանում է, որ իրեն ուզում են գժտեցնել Ծառուկյանի հետ։ Բայց դա ձեռնտու չէ ո՛չ առաջինին, ո՛չ երկրորդին։

Пресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
Եթե խախտել է օրենքը, պետք է պատասխան տա. Վանեցյանը խոսեց Սանասարյանի մասին

Հիշեցնենք` «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։

Սահակյանը դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում: Սուրեն Սահակյանն իր պահանջը հիմնավորում է Գագիկ Ծառուկյանի վերջին մի քանի հարցազրույցներում հնչեցրած հայտարարություններով։ Խոսքը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածին, ինչի հաստատման դեպքում նշված պատգամավորի լիազորությունները, ըստ Սահակյանի, պետք է դադարեցվեն:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրություն է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և այդ մասին հայտնել Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Լրահոս
0