00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիրան Խաչատրյան
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
13:07
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում

Բաժանորդագրվել
Երևանի ամենաբանուկ հատվածներից մեկի` Արշակունյաց պողոտայի տարածքում շուրջ 30 հարյուրամյակ առաջ դամբարանադաշտ է եղել։ Վանի թագավորության մեր նախնիներն այստեղ դամբարաններ էին կառուցում, ծիսական հուղարկավորություններ անում։ Այդ դամբարաններից մեկն այսօր էլ կա և գտնվում է «Երևան մոլում»։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Մթա 8-րդ դարի դամբարան Երևանի ամենաայցելվող վայրում. անգամ երևանցիներից շատերի համար հայտնություն կլինի, եթե ասենք, որ ուրարտական եզակի այս դամբարանը գտնվում է «Երևան մոլ» առևտրի կենտրոնում։

Մենք որոշեցինք այցելել և տեսնել վաղնջական ժամանակներում հայերի կառուցած ու հրաշքով փրկված պատմության այդ պատառիկը։

© Sputnik / Aram NersesyanՎանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի դամբարանի ցուցանակ ուղեցույցը «Երևան մոլում»
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում - Sputnik Արմենիա
Վանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի դամբարանի ցուցանակ ուղեցույցը «Երևան մոլում»

Դամբարանի մասին մեզ հայտնի էր միայն դրա գտնվելու վայրը։ Բայց նույնիսկ առևտրի կենտրոնում գործող խանութների աշխատակիցներն ու այցելուները մեր հարցը լսելիս տարակուսում էին. «Դամբարա՞ն»։

© Sputnik / Aram NersesyanՎանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի դամբարանի ցուցանակ ուղեցույցը «Երևան մոլում»
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում - Sputnik Արմենիա
Վանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի դամբարանի ցուցանակ ուղեցույցը «Երևան մոլում»

Ստիպված եղանք զանգահարել առևտրի կենտրոնի տնօրինություն, շուտով մեզ մոտեցավ կենտրոնի հանդերձապահուհին ու ուղեկցեց դեպի հնավայր։

© Sputnik / Aram NersesyanԴամբարանի մուտքը «Երևան մոլի» հետնաբակում
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում - Sputnik Արմենիա
Դամբարանի մուտքը «Երևան մոլի» հետնաբակում

Պարզվեց, որ դամբարանի մուտքը դրսից է` առևտրի կենտրոնի հետնաբակի կողմից։ Առաջին հայացքից դա մի փոքրիկ, կոկիկ շինություն էր, դեպի ցած շուրջ երկու մետր խորությամբ գետնափոր աստիճաններով։ Մուտքի երկաթյա դուռը փակված էր կողպեքով։ Դրա բանալին ի պահ է հանձնված հանդերձապահ կանանց, ովքեր այցելուների ցանկության դեպքում բացում են դուռն ու ուղեկցում դեպի Վանի թագավորության հավատալիքների աշխարհ։

© Sputnik / Aram NersesyanՎանի Արարատյան թագավորության երեքհազարամյա դամբարանի մուտքի «պահապան» սալաքարը
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում - Sputnik Արմենիա
Վանի Արարատյան թագավորության երեքհազարամյա դամբարանի մուտքի «պահապան» սալաքարը

Մուտքի դռան հետևում մեր առջև բացվեց հնագույն դամբարանի զարմանալիորեն լավ պահպանված ամբողջական կառույցը` սրբատաշ տուֆից շարված պատերով, տանիքով ու հատակով։

 

Հատակի սալաքարերից մեկի տակ, պարզվում է, եղել է դամբարանի գաղտնարանը։

© Sputnik / Aram NersesyanՎանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի երեքհազարամյա դամբարանի ներսում
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում - Sputnik Արմենիա
Վանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի երեքհազարամյա դամբարանի ներսում
Այս մասին մեզ պատմեց Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիմոն Հմայակյանը, որ 35 տարի առաջ այն առաջիններից էր, ովքեր մուտք գործեցին պատահաբար հայտնաբերված դամբարանը։

© Sputnik / Aram NersesyanԴամբարանն անվանում են նաև «Բիայնական»
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում - Sputnik Արմենիա
Դամբարանն անվանում են նաև «Բիայնական»

1984թ–ին, ներկայիս «Երևան մոլի» տարածքում գտնվող Երևանի «Ավտոագրեգատ» գործարանի տնօրենը զանգահարել էր ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինսիտուտ և հայտնել, որ գործարանի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս ինչ–որ հնություններ են գտել։ Հավաքվեց մասնագետների խումբ ու գործուղվեց գործարանի տարածք` պեղումներ կատարելու։

Южное кладбище в Нюрнберге - Sputnik Արմենիա
Հայը, ռուսն ու թաթարը. Նյուրնբերգում գտել են Մեծ հայրենականում անհետ կորածների աճյունները

«Ես պեղումներ ասում եմ չակերտների մեջ, որովհետև պեղումների ժամանակ որպես կանոն հող ենք տեղափոխում, այս դեպքում մենք տեղափոխում էինք մածուցիկ ինչ–որ հեղուկ զանգված` գործարանից դեպի դամբարան արտահոսած նավթի, բենզինի, յուղի խառնուրդ։ Ավելի շատ դույլերով էինք աշխատում, քան այլ գործիքներով»,– հիշում է հնագետը։

Երբ տարածքը մաքրվեց, պարզ դարձավ, որ դամբարանը 28 դար մնացել է չկողոպտված ու մեզ է հասել գրեթե նախաստեղծ վիճակով։

Դամբարանի պատերն այսօր էլ դեռ կրում են խորհրդային արդյունաբերական թափոնների անջնջելի հետքերը։ Բայց դա թերևս նոր ժամանակների միակ բացասական ազդեցությունն է հնագույն կառույցի վրա։ Մնացած ամեն ինչն այստեղ այնպես է, ինչպես կառուցվել է 3000 տարի առաջ։

© Sputnik / Aram NersesyanՎանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի երեքհազարամյա դամբարանի ներսում
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում - Sputnik Արմենիա
Վանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի երեքհազարամյա դամբարանի ներսում

Դամբարանի որմնախորշերում տեղադրված 5 աճյունասափորներն ու հնագույն իրերը մասնագետներին թույլ տվեցին որոշակի ենթադրություններ անել դրանում ամփոփված մեր նախնիների սոցիալական կարգավիճակի ու նրանց հավատալիքների մասին։

ՈՒՐՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ - Sputnik Արմենիա
Սա Հայաստանն է. Սաթենա՝ հայկական քաղաք, որը ծանոթ է միայն գիտնականներին

Սիմոն Հմայակյանի խոսքով, Վանի թագավորությունում ընդունված էր թաղման 3 ծիսակարգ` դիաթաղում, դիակիզում և դիամասնատում։ Դամբարանում հայտնաբերված աճյունասափորներում գտնվեցին դրանցից միայն երկուսի հետքերը` դիակիզման ու դիամասնատման։ «Դիադրման ապացույց մենք չգտանք, այսինքն` ամբողջական կմախք չհայտնաբերվեց։ Նման դամբարաններում հիմնականում հուղարկավորում էին սոցիալական բարձր դիրք ունեցող մարդկանց։  Դամբարանի ձևն է դա հուշում։ Վկայում է նաև կնիքը, որ հայտնաբերվեց դամբարանում։ Կնիքը բարձր դիրքի նշան է, քանի որ դրանով կնքվում էին և՛ նամակները, և՛ պահեստները»,– պատմում է մասնագետը։

© Sputnik / Aram NersesyanՎանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի երեքհազարամյա դամբարանի ներսում
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում - Sputnik Արմենիա
Վանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի երեքհազարամյա դամբարանի ներսում

Դամբարանում հուղարկավորված անձանց սոցիալական բարձր դիրքի մասին են վկայում նաև հայտնաբերված  մետաղական  փայլեցված սափորները` քամիչով ու ծորակով։  3 ցուլերի արձանիկներով մեծ սափորը, ձիթաճրագը, բազմաթիվ թասեր, որոնցից մեկի հատակին նապաստակի պատկեր էր դրոշմված, բազմաթիվ զենքերը`թրեր,  դաշույններ, նետասլաքներ, ձիու հանդերձանքի մասերը` զանգակներ, սանձը, ճակատակալ, աշտանակի մասեր։

Իսկ թե ինչ կապ են ունեցել միմյանց հետ նույն դամբարանում հուղարկավորված 5 անձինք, հայտնի չէ։ Տիրոջ ու նրա ստրուկների վարկածը, սակայն, մասնագետները չեն դիտարկում։

«Թեև հնագետների կարծիքով ուշ բրոնզե դարում երբեմն տիրոջ հետ նաև նրա ծառաներն են հուղարկավորվել, բայց Վանի թագավորությունում նման բան այլևս չկար։ Կատարված կրոնական բարեփոխության արդյունքում մարդկային զոհաբերություն պաշտոնապես արգելվել էր։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արվում էր, հակառակ պետության արգելքին, դրա համար նաև պատիժ էր հասնում։ Բայց եթե անգամ արվում էր, արվում էր վերապրուկային ձևով, գաղտնի և շատ հազվադեպ»,– ասում է Հմայակյանը։

© Sputnik / Aram NersesyanՎանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի երեքհազարամյա դամբարանի ներսում
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում - Sputnik Արմենիա
Վանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի երեքհազարամյա դամբարանի ներսում

Հետաքրքիր մի փաստ ևս. դամբարանում հայտնաբերվեցին նաև կանացի իրեր`ձեռագործի պարագաներ, զարդեր` հիմնականում ագաթից ու սերդոլիտից, պատկերազարդ գոտի, ապարանջաններ, որոնք վկայում էին, որ հուղարկավորված 5 անձանցից մեկը կին է, որը հավասար իրավունքներով հուղարկավորվել է տղամարդկանց հետ նույն սրահում, ինչը փաստում է Վանի թագավորությունում կնոջ բարձր վարկի ու իրավունքների մասին։

«Կնոջ հուղարկավորության ժամանակ նրա հետ դնում էին նրա զարդերը, հարդարանքի պարագաները, ունելին, ասեղը։ Եթե կնոջ դամբարան ենք պեղում, մենք պարտադիր այս պարագաները գտնում ենք։ Պետք է ենթադրել, որ փայտից էլ սանրեր են եղել, որոնք մեզ չեն հասել, բայց մետաղական հարդարանքի պարագաները պարտադիր գտնում ենք»,– պատմում է Հմայակյանը։

Հատկանշական է, որ դամբարանում տեղադրված աճյունասափորների վերին հատվածում անցքեր են արված։ Դրանք ենթադրաբար արված են, որպեսզի հանգուցյալի հոգին դուրս գա ու առնչվի դամբարանում դրված իրերի հետ։

Կատարված բացահայտումները թույլ են տալիս ենթադրել, որ հին ուրարտացիները պատկերացում են ունեցել հանդերձյալ կյանքի մասին։ Վանի թագավորության պանթեոնում նույնիսկ հոգիներ տեղափոխող աստվածություն կար, որն օգնում էր մարդու հոգուն այս աշխարհից հանդերձյալ աշխարհ տեղափոխվել։

© Sputnik / Aram NersesyanՎանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի երեքհազարամյա դամբարանի ներսում
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում - Sputnik Արմենիա
Վանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի երեքհազարամյա դամբարանի ներսում

Ուրարտուի ժամանակաշրջանի ծիսակարգով ընդունված էր նաև դամբարանի հատակի տակ գաղտնարան կառուցել, որտեղ պահվում էին հանգուցյալի ամենաթանկարժեք իրերը։

Երևանում հայտնաբերված ու հետագայում Բիայնական դամբարան անունը ստացած դամբարանի գաղտնարանը բացվել է դրա հայտնաբերումից տարիներ հետո միայն։

Սիմոն Հմայակյանը պատմում է, որ իրենց խումբը չի ցանկացել հանել հատակի սալերն ու խախտել դամբարանի հատակի ամբողջությունը։

Տարիներ անց հայտնի հնագետ Մարգարիտ Իսրայելյանն, այնուամենայնիվ, որոշել է բացել   գաղտնարանն ու այդտեղ հայտնաբերել մետաղից պատրաստված որոշ իրեր։

© Sputnik / Aram NersesyanՎանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի երեքհազարամյա դամբարանի ներսում
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում - Sputnik Արմենիա
Վանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի երեքհազարամյա դամբարանի ներսում

Դամբարանի գրեթե ողջ արժեքավոր հավաքածուն այսօր պահվում է Էրեբունի թանգարանում։ Իսկ Բիայնական դամբարանում ցուցադրված են աճյունասափորների ու որոշ իրերի կրկնօրինակները։ Դամբարանի մուտքը ժամանակի փակված է եղել հսկա սալ քարով, որն այսօր ևս ցուցադրվում է դամբարանի տարածքում։

Հնագույն դամբարանն այսօր բաց է, դրա մուտքն անվճար է բոլոր այցելուների համար, բայց աշխատակիցները ցավով են նշում, որ հիմնական այցելուները կա՛մ դրա մասին տեղյակ մասնագետներն են, կա՛մ տուրիստական խմբերը։ «Երևան մոլ» այցելող քաղաքացիներն այստեղ հազվադեպ են լինում։

«Երևան մոլի» ղեկավարությունը մասնագետների համոզմամբ, բարձր մակարդակով իրականացնում է իրենց ստանձնած դամբարանի պահպանությունը։ Բայց ափսոսում են, որ հնավայրը որպես մշակութային այցելության շինություն չի ընկալվում։ Հազվադեպ այցելուներին էլ ուղեկցում է ոչ թե գիդը, այլ հանդերձապահը։

1984թ–ին Երևանի «Ավտոագրեգատ» գործարանի տարածքում պատահաբար հայտնաբերված դամբարանը մասնագետների համոզմամբ միակը չի եղել։

Այս տարածքում ժամանակին մի ամբողջ դամբարանադաշտ է եղել, որը, սակայն, խորհրդային տարիներին իրականացված շինարարության ընթացքում ավերվել, ոչնչացվել է։

Լրահոս
0