Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի ուղերթերի հաճախականությունը կավելանա

© Sputnik / Aram Nersesyan / Новый современный электропоезд
Новый современный электропоезд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հարավկովկասյան երկաթուղին» հրապարկել է արագընթաց էլեկտրագնացքի ուղերթերի ժամանակացույցը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավման և ուղևորափոխադրումների ծառայությունների որակի կատարելագործման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մայիսի 6-ից նշանակել է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց մերձքաղաքային էլեկտրագնացքի լրացուցիչ ուղերթեր: Այս մասին հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։

Рабочий визит премьер-министра Никола Пашиняна в Гюмри (5 апреля 2019). Ширак - Sputnik Արմենիա
«Նգարվելն ի՞նչ է, մե հադըմ տուն ուզեիր»․ ինչպես Փաշինյանը հասավ Գյումրի ու վերադարձավ

Մայիսի 6-ից ամեն երկուշաբթի էլեկտրագնացքն աշխատելու է Գյումրի-Երևան երթուղում՝ Գյումրիի կայարանից մեկնելով 09:05 և ժամանելով Երևան 11:15:

Ամեն հինգշաբթի էլեկտրագնացքն երթևեկելու է Երևան-Գյումրի երթուղով՝ մեկնելով Հայաստանի մայրաքաղաքից 17:15 և Գյումրի ժամանելով 19:25:

Արագընթաց էլեկտրագնացքների ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի ժամանակացույցը կմնա անփոփոխ:

Լրահոս
0