Բժիշկները պայքարում են «դարի լուռ մարդասպանի» դեմ. կչափեն բոլոր ցանկացողների ճնշումը

© Sputnik / Александр Кряжев / Անցնել ֆոտոբանկОсенний призыв в армию в Новосибирске
Осенний призыв в армию в Новосибирске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Զարկերակային ճնշման կանոնավոր չափումը կարող է հազարավոր մարդկանց կյանք փրկել։ Բժիշկները կոչ են անում չանտեսել դա ու օգտվել հնարավորությունից։

ԵՐԵՎԱՆ,  7 մայիսի — Sputnik. Հայաստանի բժիշկները պատրաստ են պայքարել «դարի մարդասպանի»` զարկերակային գերճնշման դեմ. նրանք կոչ են անում քաղաքացիներին օգնել իրենց այդ բարդ հարցում։ Այս մասին այսօր լրագրվողների հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը։

Մայիսի 15–ից ամբողջ Հայաստանում մեկնարկելու է մարդկանց զարկերակային գերճնշման բացահայտման ակցիան։

Самолет Sukhoi Superjet 100 авиакомпании «Аэрофлот» после ликвидации возгорания в аэропорту Шереметьево (6 мая 2019). Москвa - Sputnik Արմենիա
Կինը չի լսել անձնակազմին և իրեն ու որդուն փրկել է այրվող ինքնաթիռից

«Զարկերակային գերճնշումն աշխարհում որակավորվում է որպես «լուռ մարդասպան» , այդ պատճառով մենք կոչ ենք անում մեծ ուշադրություն դարձնել զարկերակային ճնշմանը», – ասաց Զելվեյանը։

Նա նշեց, որ գերճնշումը ժամանակին բացահայտելու դեպքում խնդիրը վերահսկելի է։ Այդ պատճառով նախագծի շրջանակում բժիշկները սկսել են չափել 18 տարեկանից բարձր մարդկանց ճնշումը, նաև բարձրացնել բնակչության իրազեկության մակարդակը։

Ամբողջ աշխարհում բազում մարդիկ մահանում են սրտանոթային հիվանդացություններից։ Այդ հիվանդացությունների կանխարգելումը երկրի համար ռամկավարական նշանակություն ունի։

«Պարզ չափում, որը կյանքեր է փրկում», – սա է իրականացվելիք ակցիայի կարգախոսը։

Նրա խոսքով` պացիենտները մահանում են ոչ թե բուն հիվանդությունից, այլ ախտորոշումն ու բուժումն ուշացնելու պատճառով։ Անհատական բուժումը պետք է նշանակի մասնագետը, պետք է նշանակվի հենց այնպիսի միջոց, որը համապատասխանում է կոնկրետ պացիենտին։

«Ճնշման դեմ մի քանի հարյուր դեղամիջոց կա, դրանցից բժիշկը կընտրի հենց այն, որը ձեզ է համապատասխանում», – ասաց Զելվեյանը։

Նա նշեց, որ նախորդ տարի ակցիայի շրջանակում 21 հազար մարդ սքրինինգային հետազոտություն է անցել։ Եվ յուրաքանչյուր երկրորդը չգիտեր, որ գերճնշում ունի։

Ռիսկի խմբում են մարդիկ, որոնց ճնշումը 140/90–ից բարձր է, բայց առանձին դեպքերում այդ ցուցանիշը կարող է ավելի ցածր լինել։

Նույնիսկ 10 մմ–ով արյան ճնշման իջեցումը 13%–ով նվազեցնում է պացինետների մահացության դեպքերը, 27%–ով նվազեցնում է ուղեղի կաթվածի, 20%–ով` ինֆարկտի ու սրտանոթային հիվանդացությունների ռիսկը։ Նա նշեց, որ առողջ ապրելակերպը (ճիշտ սնունդ, լիարժեք քուն ու ֆիզիկական ակտիվություն) 20 մմ–ով նվազեցնում է արյան (վերին) ճնշումը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала