Տրանսպորտի նախարարությունը «Նաիրի ՃՇՇ»–ին չի վճարել թերի աշխատանքի համար

© Photo : official site of the MTCIT of RAДорожно-ремонтные работы
Дорожно-ремонтные работы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախարարությունում տեսել են տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են Երևան-Եղվարդ ճանապարհի փոսային նորոգման աշխատանքները կատարվում ջրափոսերի պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Աշխատանքները թերի կատարելու պատճառով «Նաիրի ՃՇՇ» ընկերությունը չի վճարվել։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Մայիսի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, որ Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվում են ջրափոսերի պայմաններում:

Ապրիլի 1-ից սկսած՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն աշխատանքները կատարում է մեծ թերություններով և ոչ ժամանակին:

Ապրիլ ամսվա ընթացիկ պահպանման գումարը նախարարության կողմից կազմակերպությանը չի վճարվել և քննարկվում է կապալառուի հետ պայմանագրի լուծման հարցը:

Լրահոս
0