00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկարակեցության գաղտնիքը բացահայտել է Մեծ Հայրենականի 101–ամյա վետերանը

© Sputnik / Petros LagesyanВетеран Великой Отечественной войны, председатель Совета ветеранов Арташата Усик Паносян
Ветеран Великой Отечественной войны, председатель Совета ветеранов Арташата Усик Паносян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ հայրենական պատերազմի վետերան Հուսիկ Փանոսյանն այն մարդկանցից է, որոնք մասնակցել են Ստալինգրադի ճակատամարտին ու անցել ամբողջ պատերազմը: 101–ամյա պապը հյուրընկալել է Sputnik Արմենիայի թղթակիցներին իր գրասենյակում ու պատմել, թե ինչպես է ամենը եղել:

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Արտաշատ հասանք պայմանավորվածից տասը րոպե շուտ: Մեծ Հայրենականի վետերան Հուսիկ Փանոսյանը հանդիպումը նշանակել էր առավոտյան ժամը 10:00-ին՝ Արտաշատի վետերանների խորհրդի գրասենյակում, որը քաղաքապետարանի շենքում է:

Акция Бессмертный полк (9 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Անմահ գնդի» երթը Երևանում. ՀՀ նախագահի ձեռքերում լեգենդար հետախույզի դիմանկարն է

Մուտքի մոտ մի քանի տղամարդ կար` քաղաքապետարանի աշխատակիցներն էին: Նրանցից մեկը հարցրեց՝ արդյո՞ք Հուսիկ Փանոսյանին ենք փնտրում ու ասաց, որ նա արդեն տեղում է ու մեզ է սպասում:

Լազուրագույն աչքերով ու կապույտ կոստյումով մի պապի մեզ դիմավորեց գրասենյակի շեմին: Կերպարը լրացնում էին բազմաթիվ մեդալներն ու շքանշանները: Իսկ աշխատասենյակի պատերին փակցված էին Մեծ հայրենականի, Արցախի ազատամարտի ու ապրիլյան պատերազմի հերոսների լուսանկարներ:

-Ինչպե՞ս եք:

-Պատրաստ եմ աշխատանքի ու պաշտպանությանը, – կատակով պատասխանեց վետերանը (ГТО – ՊԱՊ՝ ԽՍՀՄ տարիների հապավումը և կարգախոսն է կրկնել Հուսիկ Փանոսյանը, կային վազքի, նռնակ նետելու, հրաձգության ՊԱՊ նվազագույն նորմաներ, որոնք պարտավոր էր լրացնել խորհրդային յուրաքանչյուր դպրոցական-խմբ.):

День Победы - Sputnik Արմենիա
Հաղթանակի ու խաղաղության օր. տոնի բոլոր գույները`Sputnik Արմենիայի ֆոտոշարքում

Հուսիկ Փանոսյանը ժամացույցին նայեց, ու մենք սկսեցինք զրուցել: Վետերանին շատ հագեցած օր էր սպասում. պետք է հասցներ  միանգամից երկու միջոցառման մասնակցել, որտեղ նաև ելույթներ պետք է ունենար:

Հուսիկ պապը սկսեց պատմել. նա բանաստեղծություններ էր արտասանում, իր ելույթներից մեջբերումներ անում, պատերազմական պատմություններ վերհիշում: Ամեն ինչ տեսած այս 101-ամյա ծերունու եռանդը, սերն ու կյանքի ձգտումը ապշեցուցիչ են:

«27 միլիոն մարդ իրենց կյանքն են տվել Հայրենիքի, հաղթանակի համար. 27 միլիոնը հավերժ երիտասարդ են մնացել` չտեսնելով կյանքի քաղցրությունը,  27 միլիոն մայրեր սպասում էին իրենց որդիներին...»:

Փանոսյանը ծանր հոգոցով ընդհատում է իր պատմությունը: Մի կողմ է նայում` թաքցնելով մեզանից արցունքոտված աչքերը: Մի քանի վայրկյան անց նա շարունակում է իր խոսքը, ապա նշում Մեծ Հայրենականի հերոսներին ու միայն վերջնում համեստորեն ավելացնում. «Իսկ հիմա երկու խոսք իմ մասին»:

Ինչ երիտասարդ էինք...

Պապը չգիտի, թե որ ամսին է ծնվել, միայն գիտի, որ դա 1918 թվականին է եղել: Նա ավարտել է Ադլերի թիվ 3 դպրոցը, ու լավ գնահատականների համար նրան առաջարկել են տնօրեն դառնալ, քանի որ այն տարիներին լավ կադրերի պակաս կար: Վեց ամիս է աշխատել այդ պաշտոնում: Սկսվել է խորհրդա–ֆիննական պատերազմը, նրան բանակ են զորակոչել:

Մեծ հայրենական պատերազմի մեկնարկից կարճ ժամանակ անց, 1941 թվականի հուլիսի 10-ից սկսած, Փանոսյանը հազարավոր այլ մարտիկների հետ դիմագրավեց թշնամուն՝ Սմոլենսկում:

«Այսօրվա պես հիշում եմ: Դաշտում  մարզումներ էինք անցնում: Մեզ շտապ հավաքեցին զորամասում: Միացրեցին ռադիոընդունիչն, ու ձայնն ասաց. ուշադրություն, ուշադրություն, Մոսկվան է խոսում: Խոսքը փոխանցվում է ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Մոլոտովին», – պատերազմի մեկնարկի մասին հիշում է Փանոսյանը:

Մոլոտովը հայտնեց, որ պատերազմ է սկսվել: Գեներալների, հրամանատարների սպաների դեմքերը միանգամից փոխվեցին... Նրանք արդեն մի պատերազմ տեսել էին: Հունիսի 23-ի վաղ առավոտյան Փանոսյանին ու նրա զինակիցներին Ստավրոպոլի կայարանի կառամատույցից ապրանքատար վագոններով Սմոլենսկ ուղարկեցին:

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում - Sputnik Արմենիա
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում

Չորս տարվա ընթացքում Փանոսյանը վեց անդամ վիրավորվել է: Մեր հերոսը մարտնչել է Սմոլենսկի, Մոսկվայի, Ստալինգրադի, Օրյոլի, Կուրսկի ճակատամարտերում: Առաջին վիրավորումը ստացել է 1941 թվականին:

«Պատերազմն առանց վիրավումների չի լինում: Հանկարծակի ամեն ինչ պայթում է, կրակում են: 1941 թվականն էր, ես ջոկատի հրամանատար էի: Թշնամու տանկերը մեզ վրա էին գալիս, ստիպված էինք դրանց անզեն դիմավորել: Շուրջը սոլյարայուղի շշեր էին գցած: Մենք այրում էինք դրանք ու տանկերի վրա գցում: Այդպես էլ առաջին անգամ վիրավորվեցի», – ասաց Փանոսյանը:

Նրան ու բոլոր զինվորներին հետագայում «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշաններով պարգևատրեցին:

Աղյուսներով էին տաքանում

Ստալինգրադի ճակատամարտն առանձնակի դաժան էր: Գերմանացիները գաղտնի խոսում էին, որ խորհրդային ժողովրդի մեջ ապրում է մի չար ոգի, որը թույլ չի տա նրանց տուն վերադառնալ:

«Այն ժամանակ մեզ թվում էր, որ եղանակը մտածած մեզ հետ չար կատակ է անում: Շատ ցուրտ էր՝ 35 աստիճան սառնամանիք: Մենք նույնիսկ գիշերը չէինք կարողանում հանգստանալ: Ամեն վայրկյան զգոն էինք ու հսկողություն էինք իրականացնում»,- վերհիշում է Փանոսյանն այն օրերը:

Мемориал памяти павших в Великой Отечественной войне в городе Капане - Sputnik Արմենիա
Հերոսների քարե վկաները. Հայրենականին նվիրված հուշարձաններ Հայաստանի տարածքում. ֆոտոշարք

Հիշում է` ինչպես մի անգամ մարշալ Ժուկովն եկավ իրենց մուտ ու զարմացած հարցրեց` ինչու է նրանց փոքրիկ սենյակում այդքան տաք: Գաղտնիքը պարզ էր. զինվորները աղյուսներ էին վերցնում, վրան սոլյարայուղ կամ բենզին  էին լցնում ու այրում էին. «Աղյուսը երկար է պահում տաքությունը, այդպես էլ տաքանում էինք»,-բացատրում է վետերանը,- Սնվում էինք ինչպես պատահի, հաճախ մոռանում էինք ուտելիքի մասին, որտեղ ու ինչպես պատահի`ոտքի վրա, նստած քնում էինք: Ամենադաժան մարտերի թեժ պահերին չէինք զգում ո՛չ սով, ո՛չ էլ ցուրտ: Երբ ամեն ինչ շատ վատ էր, ձի էինք ուտում:

Մենք գիտեինք, որ մահը մերն է, մենք էլ՝ մահինը: Մեզ փրկում էր այն, որ մեկ ընտանիքի պես էինք ապրում ու գիտեինք, որ մարտական ընկերոջ կյանքը ամենից վեր է», - ասաց Փանոսյանը:

Իսկ վերջին անգամ վիրավորվել է 1944 թվականին, Բրեստի մատույցներում…

«Անկեղծ եմ ասում`ծանոթ-անծանոթ երջանկությունից գրկում էին միմյանց: Պատերազմն ավարտվել էր, շուրջը բոլորը բացականչում էին՝ «Հաղթանա՜կ», - հիշում է Հուսիկ պապն ու մեկ ժամվա ընթացքում երկրորդ անգամ դադար առնում:

Նա նորից շեղեց հայացքը, շրթունքը դողաց, աչքերն արցունքոտվեցին:

Միայն Հաղթանակով տուն կվերադառնանք

«Միայն Հաղթանակով տուն կվերադառնանք». Այս կարգախոսն օգնել է Փանոսյանին՝ պատերազմի մսաղացում: Հետո նա ուսուցիչ է աշխատել, ավարտել է ֆիզիկայի ինստիտուտը: Ամուսնացել է, բազում թոռներ ու ծոռներ ունի:

Փանոսյանը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը. պետք է ամեն օր մարզվել:

«Ես 30 տարվա ընթացքում ամեն օր 7 կիլոմետր քայլում էի: Իսկ դուք ի՞նչ եք անում. աշխատանքի եք գնում, նստում եք, հոգնած տուն եք գալիս, քնում եք ու այդպես շարունակ», – բողոքում է  Փանոսյանը:

Չնայած տարիքին` նա հիմա էլ չի մոռանում սպորտի մասին:

Фотографии участника Великой отечественной войны Вазрика Коркотяна и его супруги, блокадницы Ленинграда Варвары Васильевой - Sputnik Արմենիա
Ինչպես բլոկադային Լենինգրադից փրկված Վարվառան իր երջանկությունը գտավ Հայաստանում

Ամեն առավոտ թոռների հետ 15 րոպե վարժություններ է անում:

Վերջին հարցս մեդալների, շքանշանների մասին էր: Նա ասած, որ 35 պետական պարգև ունի. երևի մեկ օրը բավարար չէ՝ բոլորի մասին պատմելու համար:

Այդ նոտայի վրա էլ հրաժեշտ տվեցինք, սելֆի արեցինք, վերցրեցի ուսապարկս ու արդեն դուրս էի գալիս, բայց պապն ինձ շեմից հետ կանչեց:

Նա չորս հատ մեծ խնձոր տվեց` ձեռքի տակ ուրիշ բան չկար, ու ասաց, որ չկորեմ:

Լրահոս
0