Կառավարությունը դեմ է, բայց հայկական կինոյի մասին ԲՀԿ–ի նախագիծը ընդունվեց 1-ին ընթերցմամբ

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Процветающая Армения" Наира Зограбян на заседании Парламента (18 января 2019). Еревaн
Депутат от фракции Процветающая Армения Наира Зограбян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օրինագծի հեղինակներն առաջարկում են նշել այդ տոնն ապրիլին։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 67 կողմ, 10 դեմ, 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Նախագծով առաջարկվում է ապրիլի 16-ը տոնացույցում նշել որպես Հայ կինոյի օր։

Наручники на двери клети для скамьи подсудимых в зале суда - Sputnik Արմենիա
Կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ն պաշտոնատար անձի է ձերբակալել

«Հայ կինեմատոգրաֆի օրը պետք է անհատական նշվի, քանի որ մենք յուրահատուկ կինեմատոգրաֆ ենք ստեղծել, որն արժանի է հատուկ ուշադրության», – ասաց Զոհրաբյանը։

Նա հավելեց, որ ներկայացված նախաձեռնությունը կինեմատոգրաֆի միջազգային օրվա նշանակությունը նվազեցնելու կամ դրա ազգային տարբերակը ստեղծելու փորձ չէ։ Զոհրաբյանն առաջարկեց տոնը նշել ապրիլի 16–ին, քանի որ 1923թ–ին այդ օրն է ստեղծվել հայկական «Պետկինոն», որը 1966թ.–ին վերանվանվել է «Հայֆիլմ»։

Պատգամավորը նշեց, որ այս առաջարկով իրեն դիմել են կինեմատոգրաֆիստները, անցկացվել են քննարկումներ, որոնց արդյունքում ներկայացվել է օրինագիծը։

Կառավարությունում ստանալով բացասական եզրակացություն` նախագիծը խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներառվել է լիագումար նիստերի օրակարգում և քննարկվել մայիսի 8–ի նստում։

Լրահոս
0