00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Made in China» վարկն ու չինացիների փորձը. ի՞նչ ակնկալել Փաշինյանի պեկինյան այցից

© Sputnik / Aram NersesyanТоржественное открытие школы с китайским обучением (22 августа 2018). Ереван
Торжественное открытие школы с китайским обучением (22 августа 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–չինական հարաբերությունների ընդհանուր սպեկտրը վերլուծելու դեպքում կարելի է ասել հետևյալը` երկու երկրներն էլ ակտիվորեն համագործակցում են միջազգային հարթակներում և ռազմական ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Կառավարությունն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-16-ը կմեկնի Պեկին։ Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ, սպասվող այս այցին անդրադառնալով, վարչապետը հայտնել էր, որ նախատեսված են հանդիպումներ ՉԺՀ նախագահի և կառավարության ղեկավարի հետ։ Դրանից բացի, Հայաստանի վարչապետը մասնակցելու է «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին:

Премьер-министр Армении Никол Пашинян и Президент Арцаха Бако Саакян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Հակահեղափոխության օջախի հետքերով. ո՞ւմ է ուղղված Նիկոլ Փաշինյանի դժգոհ գրառումը

Դատելով Հայաստանի ղեկավարության տրամադրվածությունից` այցը խոստանում է կարևոր փուլ դառնալ հայ-չինական համագործակցության հետագա զարգացման առումով: Ընդ որում, երկու երկրներն էլ բավականին լուրջ հավակնություններ ունեն: Բավական է ասել, որ Չինաստանը Հայաստանում դեսպանատան նոր շենք է կառուցում, որը կդառնա տարածաշրջանում չինական ամենամեծ դիվանագիտական ներկայացուցչությունը:

Երևանն ու Պեկինը վերջին տարվա ընթացքում բավականին լուրջ նախադրյալներ են ստեղծել հաղորդակցության, ենթակառուցվածքների, բնապահպանության, էներգետիկայի և այլ ոլորտներում խոշոր ծրագրեր իրականացնելու համար: 2015 թվականի մարտին Հայաստանն ու Չինաստանը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված համագործակցության ամրապնդման մասին» հուշագիր են ստորագրել: Չինաստանը և շուրջ 60 երկիր նման փաստաթղթեր արդեն ստորագրել են:

Պայմանագիրը գործողությունների լայն սպեկտր է նախատեսում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, հանքարդյունաբերության զարգացման, ազատ տնտեսական գոտիներում համատեղ արտադրությունների ստեղծման, արևային և վերականգնողական էներգետիկայի այլ տեսակների զարգացման համար։

Դեռևս 2017 թվականին հայկական պատվիրակությունը, որի կազմում էին տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարները, Պեկինում մասնակցել էր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումին:

Электромобиль Nissan - Sputnik Արմենիա
Փաշինյանի առաջարկի իրական գինը. մեքենայի թանկն է լա՞վ, թե՞ էլեկտրամոբիլի էժանը

Նմանատիպ միջոցառում տեղի ունեցավ այս տարվա ապրիլի վերջին, որին մասնակցում էր բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Բնապահպանությունն իրականում Հայաստանի համար շատ կարևոր ոլորտ է: Գրիգորյանն ու նրա գործընկերը Պեկինում համագործակցության հուշագիր ստորագրեցին: Բանն այն է, որ Չինաստանն այսօր լայնածավալ ծրագրեր է իրականացնում՝ ուղղված անտառային գոտիների վերականգնմանը, էկոտուրիզմի զարգացմանը և շրջակա միջավայրի մշտադիտարկմանը: Հաշվի առնելով, թե Հայաստանում ինչ ահռելի անտառային զանգվածներ են ոչնչացվել վերջին տարիներին, Չինաստանի փորձն ու աջակցությունը կարող են անտառների վերականգնման համար լուրջ դեր խաղալ:

Վերադառնալով վերջերս տեղի ունեցած ֆորումի և Հայաստանի մասնակցության ձևաչափի թեմային, պետք է ընդգծել նաև, որ միջոցառմանը ներկա գտնվելը դեռ վարկեր ստանալ չի ենթադրում, դա շատ պարզունակ մոտեցում կլիներ։

Վարկային համաձայնագրերը նման ֆորումներից շատ ավելի վաղ են մշակվում կամ ընդհանրապես նման խոշոր միջոցառումների շրջանակից դուրս: Բացի այդ, ինչպես հայտնի է, Հայաստանը 2008 թվականից բանակցություններ է վարում Չինաստանի հետ Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցով: Այն ժամանակ` 11 տարի առաջ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին խոսք անգամ չկար։ Սակայն խնդիրը չինական վարկերի հասանելիության մեջ չէ, այլ դրանց նպատակահարմարության։

Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина перед началом заседания Высшего Евразийского экономического совета (6 декабря 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Փաշինյանը հայտնեց, թե Պուտինը երբ կգա Հայաստան

Բանն այն է, որ Հայաստան-Իրան երկաթգծի շահութաբերությունն այսօր մեծ հարցականի տակ է, հատկապես իսլամական հանրապետության դեմ միջազգային պատժամիջոցների խստացման ֆոնին: Բացի այդ, Հայաստանը վերջին շրջանում վերանայում է իր վարկային քաղաքականությունը` ձգտելով սահմանափակել նոր փոխառած միջոցների հոսքն այնտեղ, որտեղ դա հնարավոր է։

Հայ–չինական հարաբերությունների ընդհանուր սպեկտրը վերլուծելու դեպքում կարելի է ասել հետևյալը` երկու երկրներն էլ ակտիվորեն համագործակցում են միջազգային հարթակներում, ռազմական ոլորտում և այլն։ Հուսանք` Փաշինյանի այցը հզոր խթան կհաղորդի այդ հարաբերություններին:

Լրահոս
0