Դիակների կույտը երբեք չի մոռանա. ի՞նչ խրատ է տալիս 93 տարեկան Սամվել պապը ջահելներին

© Photo : press office of the FSS of RFВетеран Великой Отечественной войны Самвел Васильевич Енокян
Ветеран Великой Отечественной войны Самвел Васильевич Енокян - Sputnik Արմենիա
Սամվել պապն ամեն տարի ապրիլի 30-ից հանում է իր բոլոր մեդալներն ու շքանշանները, ամրացնում տոնական կոստյումին և սպասում հյուրերին։ Sputnik Արմենիայի թղթակիցը դարձավ Սամվել Ենոքյանի հյուրերից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի –Sputnik, Ժաննա Պողոսյան. Թուրքիայի և Հայաստանի սահմանին` Արաքս գետի աջ ափին, Գետաշեն գյուղն է։ Սա ամենևին էլ այն գյուղը չէ, որի մասին երգում են «Գետաշեն» երգում։ Այս Գետաշենը ոչնչով հայտնի չէ և գրեթե անծանոթ է Հայաստանի շարքային բնակիչներին, բայց գյուղի կոլորիտը, հիրավի, արժանի է ուշադրության։ Տեղի բնակիչների համար ռուս զինվորականներին փողոցում հանդիպելը սովորական բան է։ Երեխաներն այստեղ բոլոր անծանոթներին ռուսերեն են բարևում, իսկ զինվորականները թեև հետևում են «ընկերությունը` ընկերություն, գործը` գործ» հայտնի բանաձևին, բայց բոլոր գյուղացիներին ճանաչում են դեմքով։

Գյուղի կենտրոնում 3 հուշարձան կա, որոնք հավասարապես կարևոր են տեղի բնակիչների համար` Արցախյան պատերազմի մարտիկների հուշարձանը, 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը և Հայրենական մեծ պատերազմի զինվորների պատվին կանգնեցրած կոթողը։ 1941 թվականին այս գյուղից ռազմաճակատ են մեկնել ավելի քան 100 մարդ, որոնցից 54-ը չեն վերադարձել։ Այսօր գյուղում Հայրենական մեծ պատերազմի միայն մեկ վետերան կա` 93 տարեկան Սամվել Ենոքյանը։

© Photo : press office of the FSS of RFՍամվել Ենոքյանի տան մոտ
Դիակների կույտը երբեք չի մոռանա. ի՞նչ խրատ է տալիս 93 տարեկան Սամվել պապը ջահելներին - Sputnik Արմենիա
Սամվել Ենոքյանի տան մոտ

Սամվել պապն ամեն տարի ապրիլի 30-ին հանում է իր բոլոր մեդալներն ու շքանշանները, ամրացնում տոնական կոստյումին և սպասում հյուրերին։ Իսկ հյուրերը Հաղթանակի կապակցությամբ գալիս են շնորհավորելու ամբողջ մայիսի ընթացքում` գրեթե ամեն օր։ Այս անգամ նրան շնորհավորելու էին եկել ռուս սահմանապահները։ Պապը բոլորին հյուրասիրեց իր թորած օղին ու գինին։

«Ես երևի բոլոր գործերս կթողնեմ, բայց օղի ու գինի սարքելը չեմ թողնի։ 40 տարի անասնաբույժ եմ աշխատել, ինքս եմ էս տունը սարքել։ Էսօր տարիքս թույլ է տալիս միայն խմել ու սարքել», – ժպտալով ասում է Սամվել պապը։

Նա երկրորդ կարգի հաշմանդամ է. աջ աչքը համարյա չի տեսնում։ Ընդամենը 18 տարեկան է եղել, երբ գնդակոծության հետևանքով կոնտուզիա է ստացել։ Ռազմաճակատ զորակոչելու ժամանակ բոլոր գետաշենցիներին ասել են, որ կռվելու են անձամբ մարշալ Բաղրամյանի հրամանատարության տակ, բայց նրանք հայտնվել են Բելառուսական ճակատում` Կոնստանտին Ռոկոսովսկու գլխավորությամբ։ Հայրենական մեծ պատերազմի մասին ամենավառ հիշողությունը Հաղթանակի օրն է` մայիսի 9-ը։

© Photo : press office of the FSS of RFԺաննա Պողոսյանն ու Սամվել Ենոքյանը
Դիակների կույտը երբեք չի մոռանա. ի՞նչ խրատ է տալիս 93 տարեկան Սամվել պապը ջահելներին - Sputnik Արմենիա
Ժաննա Պողոսյանն ու Սամվել Ենոքյանը

«Հրամանատարը եկավ մեզ մոտ, երբ մենք քնած էինք, ու գոռաց. «Վե՛ր կացեք, վե՛ր կացեք։ Մենք հաղթել ենք։ Պատերազմն ավարտվել է»։ Մեր քունն անմիջապես փախավ։ Բոլորը սկսեցին միմյանց շնորհավորել, ծիծաղել, գոռալ», – պատմում է Սամվել պապը, ու նրա տեսնող աչքը փայլում է ուրախությունից։

Պապը համոզված է, որ առողջ դատողություն ունեցող որևէ մեկը պատերազմ չի ուզում. «Նույնիսկ եթե թշնամուդ մարմինն ես տենում, էլի նողկալի է։ Մի անգամ գրեթե մեր տան բարձրությամբ դիակների կույտի հանդիպեցինք, գերմանացիներն էին։ Մինչև այսօր աչքիս առաջ է այդ սարսափելի տեսարանը», – ասում է վետերանը։

Արցախյան պատերազմի հերոս Թաթուլ Կրպեյանի լուսանկարը կախված է հյուրասենյակի ամենաերևացող, պատվավոր տեղում։ Սամվել պապի կինը Կրպեյանի մորաքույրն է։ Սամվել Ենոքյանն Արցախյան պատերազմին չի մասնակցել. առողջական խնդիրների պատճառով թույլ չեն տվել։

© Sputnik / Janna PoghosyanԹաթուլ Կրպեյանի լուսանկարը
Դիակների կույտը երբեք չի մոռանա. ի՞նչ խրատ է տալիս 93 տարեկան Սամվել պապը ջահելներին - Sputnik Արմենիա
Թաթուլ Կրպեյանի լուսանկարը

«Եթե մենք պատրաստ էինք կռվել գերմանացիների հետ, թուրքերի հետ` առավել ևս», – ասաց նա ու իսկույն ավելացրեց, որ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայերը թուրքերի ու ադրբեջանցիների հետ նույնիսկ ավելի հեշտությամբ էին ընդհանուր լեզու գտնում, քան, օրինակ, վրացիների հետ։ «Ռազմաճակատում ադրբեջանցիների հետ կարծես եղբայրներ լինեինք։ Բոլորը սուրճ էին խմում, միայն մենք ու նրանք` թեյ», – ասաց պապը։

© Sputnik / Janna PoghosyanՍամվել Ենոքյանի զինգրքույկը
Դիակների կույտը երբեք չի մոռանա. ի՞նչ խրատ է տալիս 93 տարեկան Սամվել պապը ջահելներին - Sputnik Արմենիա
Սամվել Ենոքյանի զինգրքույկը

Սամվել պապը ռազմաճակատից վերադառնալուց հետո դարձավ անասնաբույժ, ամուսնացավ, 4 երեխա մեծացրեց։ Այսօր 6 թոռ ունի։ Երիտասարդներին էլ միայն մի խրատ ունի. պատերազմը սարսափելի և տհաճ երևույթ է, սակայն եթե ուրիշ ելք չկա, պետք է կռվել ու կռվել ամբողջ ուժով։

© Photo : press office of the FSS of RFՍամվել պապը թոռան հետ
Դիակների կույտը երբեք չի մոռանա. ի՞նչ խրատ է տալիս 93 տարեկան Սամվել պապը ջահելներին - Sputnik Արմենիա
Սամվել պապը թոռան հետ

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների խիզախ պայքարի շնորհիվ ենք մենք հիշում պատերազմը, որը հսկայական մարդկային և տնտեսական կորուստներ բերեց, որպես մահվան նկատմամբ կյանքի հաղթանակ, իսկ Հաղթանակի օրը` մայիսի 9-ը, որպես նոր լուսավոր դարաշրջանի մեկնարկը խորհրդանշող օր։ Չէ՞ որ հենց այդ պատերազմում տարած հաղթանակը ժողովուրդներին ապրելու, արարելու և ապագան կառուցելու հնարավորություն շնորհեց։

© Photo : press office of the FSS of RFՍամվել Ենոքյան
Դիակների կույտը երբեք չի մոռանա. ի՞նչ խրատ է տալիս 93 տարեկան Սամվել պապը ջահելներին - Sputnik Արմենիա
Սամվել Ենոքյան
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала