00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ռուստամ Բադասյան
Պետեկամուտների կոմիտեն կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին, օրենսդրական փոփոխություններ կարվեն․Բադասյան
14:07
10 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Գրիգորյան
«Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի տարբերակը․Գրիգորյան
17:07
11 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Հայկազ Ֆանյան
ՀՀ-ի 2024թ.-ի տնտեսակա աճի մասին Համաշխարհային բանկի զուսպ գնահատականներն ավելի իրատեսական են թվում.Ֆանյան
19:18
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Մհեր Գրիգորյան
Բաքվի հետ սահմանագծման աշխատանքն արդյունավետ է. Մհեր Գրիգորյան
17:07
3 ր
Մհեր Գրիգորյան
Քամիլ Զեյնալիի հարցով Հայաստանը գործողությունների կդիմի. Մհեր Գրիգորյան
17:10
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Միսաք Մանուշյան. «Մեռնում եմ, երբ հաղթանակին մնում է ընդամենը մեկ քայլ»
18:07
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:36
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեսչյանը հետաքրքրված է․ Հանրապետության հրապարակի տակ գտնվող ստորգետնյա քաղաքը կբացե՞ն

© Sputnik / Aram NersesyanАвтомобиль пожарной службы перед Домом правительства
Автомобиль пожарной службы перед Домом правительства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հնագետ Ֆրինա Բաբայանը վստահ է, որ պետք է բացել ու ցույց տալ աշխարհին Երևանի բետոնապատ, ավազի ու աղբի մեջ թաղված ստորգետնյա քաղաքը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հնարավոր է՝ Երևանի Հանրապետության հրապարակի տակ գտնվող ասֆալտապատ ստորգետնյա քաղաքը բացվի տեղացիների ու զբոսաշրջիկների համար։ Համենայնդեպս, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հետաքրքրված է դրանում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հնագետ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ֆրինա Բաբայանը։

Раскопки на территории школы в Ехегнадзоре - Sputnik Արմենիա
Միջնադարյան հնձան. ինչ են ակնկալում գտնել հնագետները Եղեգնաձորի պեղումների տարածքում

Ստորգետնյա քաղաքը հայտնաբերվել է 2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ։ Հրապարակի ողջ տրամագծով վերականգնողական շինարարական աշխատանքներ էին սկսվել։ Երբ ասֆալտի վերին շերտը հանվեց, շինարարները քարքարոտ պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ հայտնաբերեցին։

Քաղաքը սփռված է Աբովյան ու Ամիրյան փողոցների, Հանրապետության հրապարակի տակ և հասնում է մինչև մինչև Կոնդ։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Միջնադարյան Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Գրիգոր Կարախանյանն ու աշխատակիցներ Աղավնի Ժամկոչյանն ու Ֆրինա Բաբայանը տեղում հնագիտական ուսումնասիրություններ են անցկացրել։

Այդ աշխատանքների արդյունքում հրապարակի ու դրան կից փողոցների տակ հայտնաբերվել էին 17 դարի շինությունների նկուղների որոշ հատվածներ։

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ վերին հարկերը քանդվել էին XVII դարում երկրաշարժի հետևանքով։

Հայտնաբերվել են նաև 4,5 մետր բարձրություն ունեցող սենյակներ, որոնք միմյանց հետ կապվում էին ներքին կամարներով կամ դռներով։ Շենքերի հիմքն այնքան ամուր էր, որ երկրաշարժից հետո այդ տների տերերը շարունակում էին ապրել պահպանված հարկերում։

© TravelaskՀանրապետության հրապարակ. պեղումներ
Մեսչյանը հետաքրքրված է․ Հանրապետության հրապարակի տակ գտնվող ստորգետնյա քաղաքը կբացե՞ն - Sputnik Արմենիա
Հանրապետության հրապարակ. պեղումներ

Բայց 2003 թվականին ստորգետնյա քաղաքի վրա ավազ լցրեցին ու ասֆալտապատեցին։

Այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանը, մամուլում մեկնաբանելով կատարվածը, ասել էր, որ նախ` դրանք հուշարձաններ չեն, այլ նախկին Աստաֆյան փողոցի քանդված տների նկուղներ, հետո էլ դրանք չեն քանդել, այլ պարզապես վրան ավազ են լցրել, հետագա սերունդների համար։

Вид на Гурзуф и гору Аю-Даг - Sputnik Արմենիա
Ղրիմի ափերի մոտ հնագետները կսկսեն «Արմենիա» կործանված ջերմանավի որոնողական աշխատանքները

Ֆրինա Բաբայանը հաջորդ շաբաթ մտադիր է հանդիպել Արթուր Մեսչյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպես փրկել ստորգետնյա քաղաքն ու մարդկանց համար հասանելի դարձնել այդ մշակութային հուշարձանը։

«Կարելի է մուտք փորել այն հատվածում, որտեղ հիմա ավտոբուսների ու մեքենաների կայանատեղին է՝ շատրվանների դիմաց», - ասում է Բաբայանը։

Եթե թանգարան բացվի, այն կարող է պատմության ու մշակույթի բազում սիրահարների բերել դեպի Հայաստան, դա կարող է խթանել զբոսաշրջության զարգացմանը։

«Հիշում եմ՝ երբ ստորգետնյա քաղաքի վերջին շերտը քանդում էին բուլդոզերներով, ես ու գործընկերուհիս լաց էինք լինում։ Խնդրում էինք, որ քաղաքն ամբողջովին չփակեն, գոնե մի մուտք թողնեն, բայց այն ժամանակ մեզ չլսեցին», - հիշում է Բաբայանը։

Նա պատում է, որ պեղումների ժամանակ մի հետաքրքիր բան է նկատել․շինարարները երևանյան սև ու վարդագույն տուֆից էին քաղաքը սարքել, բայց քարին աղյուսի տեսք էին տվել․այն ժամանակ դա նորաձև էր։

Հնագետները հայտնաբերել են նաև միմյանց հետ կամարներով կապված ու հիանալի սալահատակով երեք սենյակ, կամարաձև ծածկերով նկուղային տարածքներ, որոնք շինված էին սև ու կարմիր տուֆով։

«Եթե քաղաքը բացեն, ամբողջ աշխարհը կցնցվի այդ գտածոյից։ Գմբեթներով, բարձր տանիքներով», - ասում է Բաբայանը։

Նրա խոսքով՝ Արթուր Մեսչյանն իսկապես մտահոգված է այդ խնդրով ու փորձում է հասկանալ՝ ինչպես է կարելի մուտք ապահովել դեպի ստորգետնյա քաղաք։

Լրահոս
0