Եվգենյա Մեդվեդևան նորից իրարանցում է առաջացրել համացանցում. լուսանկար

© Sputnik / Антон Денисов / Անցնել ֆոտոբանկЕвгения Медведева
Евгения Медведева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մեդվեդևայի (Բաբասյան) երկրպագուներին հետաքրքրում են ոչ միայն նրա սպորտային ձեռքբերումները, այլև հրապարակումներն ու անձնական կյանքը։

ԵՐԵՎԱն, մայիսի 13 — Sputnik. Հայտնի գեղասահորդուհի ու Instagram–ի աստղ Եվգենյա Մեդվեդևան մի լուսանկար է հրապարակել, որն իրարանցում է առաջացրել սոցցանցում։

Լուսանկարում գեղասահորդուհին քնած է` գլուխը չմուշկին դրած, բայց ժպտում է։

«Հոգնած, բայց երջանիկ», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Tired, but happy! Thank you Edmonton! 💗 📸: @ka2sh @starsonice #StarsOnIce #SOI19

Публикация от Evgenia Medvedevа (@jmedvedevaj)

Մի քանի ժամվա ընթացքում լուսանկարը տասնյակ հազարավոր «հավանության» ու հարյուրավոր մեկնաբանությունների է արժանացել։

«Չմուշկների վրա քնելը սեր է», «Այնքան հարմար ու ջերմ է։ Ժենյա, դու մեր արևն ես», «Ինչպե՞ս չսիրես այս երեխային», «Ժենեչկա, առողջությունդ ինչպես է։ Մենք մտահոգ ենք», «Մեր արև, ուժ հավաքիր», – գրել են բաժանորդները։

Выступление фигуристки Евгении Медведевой в произвольной программе женского одиночного катания финала Кубка России (22 февраля 2019). Великий Новгород - Sputnik Արմենիա
«Ես այս մրցաշրջանում մեծացա 10 տարով». Եվգենյա Մեդվեդևան Ռուսաստանի գավաթակիր է դարձել

Գեղասահորդուհին կարդում է մեկնաբանությունները և երբեմն պատասխանում դրանց։ Օրինակ` մի քանիսը ոչ միանշանակ մեկնաբանություններ են գրել. «Հյութալի դեղձ», «Դեղձ»։ Նա պատասխանել է. «Որտե՞ղ դեղձ տեսաք»։ Բաժանորդը գրել է. «Լավ, դեղձ չի, պնդուկ է, բայց շատ գեղեցիկ պնդուկ է»։ Գեղասահորդուհին անտեսել է այս բավականին տարօրինակ հաճոյախոսությունը։

Նշենք, որ Ժենյանի նոր կերպարը, որով նա ելույթ ունեցավ Հարավային Կորեայում Ice Fantasia 2019–ի ժամանակ, երկրպագուների մոտ հույզերի տեղատարափ էր առաջացրել։ Այնտեղ նա իր համարը ներկայացրել էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի 7 Rings երգի տակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գեղասահորդուհին իր նոր կարճ ծրագիրը ներկայացնելու է Muse խմբի Exogenesis: Symphony, Part 3 երգի ուղեկցությամբ, իսկ ազատ ծրագիրը` «Գեյշայի հուշերը» սաունդթրեքի տակ։

Լրահոս
0