00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանությունից փրկված ապագա գնդապետը, որին դեռ հիշում են Լենինգրադում

© Sputnik / Asatur YesayantsФронтовая фотография Айка Мелконяна
Фронтовая фотография Айка Мелконяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկ Մելքոնյանը ծնողներին կորցրել է Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի ժամանակ նա պաշտպանել է Լենինգրադը և մասնակցել շրջափակումը ճեղքելուն։ Իսկ արդեն 50–ականներին նա և իր եղբայրը հրաշքով գտել են իրենց քրոջը։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

«Պապա և Մամա». հենց այսպես` մեծատառով է գրել իր ծնողների մասին լենինգրադցի աղջիկ Լերա Իգոշևան իր օրագրում։ Իգոշևան պահել է իր հին տետրերը մինչև խոր ծերություն։ Վերջերս «Аргументы и Факты» թերթը հավաքել և հրատարակել է նման օրագրերը «Պատերազմի մանկական գիրքը» ժողովածուի մեջ։

Այն օրերին և ամիսներին, երբ գրել են այդ օրագրերը, Լենինգրադի ճակատում պատերազմելիս է եղել նաև Հայկ Մելքոնյանը։ Նա մեծացել է առանց Մոր և Հոր։ Իսկ 1943թ–ին եղել է այն մարդկանց շարքերում, որոնք ճեղքել են շրջափակումը։

Նա ծնվել է Բլուրմակ գյուղում, այնտեղ, որտեղ Վանա լճի հյուսիսային մասը վերածվում է ոչ մեծ ծոցի։ 1915թ–ին չորսամյա Հայկի աչքի առաջ սպանել են նրա ընտանիքի գրեթե բոլոր անդամներին։ Նա եղբոր` Ասլանի հետ փախել է Հայաստան, որտեղ ավելի ուշ հաստատվել են խորհրդային կարգեր։ Նրանք չեն իմացել, թե ինչ է պատահել իրենց քրոջ հետ։

Երևանում ընկնում են մանկատուն։ Ասլանը` ավագ եղբայրը, բատրակություն է արել Ջրվեժ գյուղում։ Նա կաղ է եղել և դժվարությամբ է շարժել ոտքը։ Բայց առանց շունչ քաշելու առավոտից երեկո պարկեր և դույլեր է տեղափոխել։ Նրա երազանքն է եղել կարդալ ու գրել իմանալը։ Եղել է նաև կենսական երազանք` եղբորը` Հայկին, մանկատնից հանելը։ Միայն թե գրոշները, որոնք նրան բաժին էին հասնում, հազիվ են բավականացրել մի կտոր հացի։ Իսկ երբ Հայկը մեծացել է, նա նույնպես սկսել է աշխատել։

© Sputnik / Asatur YesayantsԼուսանկար ռազմաճակատից. Հայկ Մելքոնյանը՝ մարտական ընկերոջ հետ
Հայոց ցեղասպանությունից փրկված ապագա գնդապետը, որին դեռ հիշում են Լենինգրադում - Sputnik Արմենիա
Լուսանկար ռազմաճակատից. Հայկ Մելքոնյանը՝ մարտական ընկերոջ հետ

20–ականների վերջին երկու եղբայրներն իրենց ուժերով կրթություն են ստացել։ Երեխա ժամանակ նրանք նույնիսկ տառաճանաչ չեն եղել։ Պատերազմի սկզբին նրանք հիանալի գրում ու կարդում էին հայերեն և ռուսերեն։ Ասլանն աշխատել է մանկավարժական ինստիտուտում։ Նա հիանալի է ուսուցանել, ինչպես այն մարդը, որն ամբողջ կյանքում ինքն էլ սովորել է։ Մինչև կյանքի վերջ նա դոկտորական դիսերտացիա է գրել (որն ամեն դեպքում ավարտել է), իսկ կյանքի վերջին տարիներին սկսել էր սովորել գերմաներեն։

Հայկը կուսակցական է եղել։ Դեռ պատերազմից առաջ նա Երևանում դարձել է կուսակցության շրջանային կոմիտեներից մեկի քարտուղարը։ Պատերազմից հետո նա դարձել է Կիրովականում քաղկոմի քարտուղար, իսկ հետո դարձել է հանրապետության ՆԳՆ ղեկավարը։ Ճիշտ է, նա այդպես էլ սեփական մեքենա չի ունեցել։

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Մելքոնյանը Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ 1940-ականներին
Հայոց ցեղասպանությունից փրկված ապագա գնդապետը, որին դեռ հիշում են Լենինգրադում - Sputnik Արմենիա
Հայկ Մելքոնյանը Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ 1940-ականներին

Բնակարանն աղքատիկ չէ, բայց շքեղությամբ աչքի չի ընկնում։ Սովորական խորհրդային կահույք։ Կաշառք, նվերներ. նման բան երբեք չի եղել։ Երբ կարող էր օգնել, ապա միշտ սրտանց օգնում էր։ Բայց եթե ինչ–որ բան օրենքով պահանջվում է այսպես, այլ ոչ թե այնպես, այդ դեպքում հենց այդպես էլ կլինի։ Մենք նրան այդպիսին ենք հիշում։ Կարող  էր չպատժել կամ չհեռացնել ծառայությունից միայն նրա համար, որ մարդը տանն անչափահաս երեխաներ ունի», – ասում են նրա հարսը` արդեն տարեց Կարինե Հովհաննիսյանը, և թոռները` Վահանը և Լիլիան (նրանք նույնպես արդեն պատանի չեն)։

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Մելքոնյանին ուղղված նամակներից
Հայոց ցեղասպանությունից փրկված ապագա գնդապետը, որին դեռ հիշում են Լենինգրադում - Sputnik Արմենիա
Հայկ Մելքոնյանին ուղղված նամակներից

Աշխատանքի մեջ նա շատ խիստ էր։ Բայց հենց աշխատակիցները «պատահաբար» հարցնում էին. «Հայկ Իվանովիչ, թոռդ ինչպե՞ս է», գնդապետ Մելքոնյանը միանգամից վերափոխվում էր բարի Հայկ պապիկի։

«Նման պահերին նրան փորձում էին ստորագրելու տալ անհարմար փաստաթղթեր», – ժպտում են ծառայակիցները։

Ընկերները հաճախ են հավաքվել Հայկ Իվանովիչի մոտ, որոնց հետ նա և եղբայրը ծանր մանկություն են անցկացրել։ Եվ այստեղ տարիներ անց արդեն ոչ երիտասարդ եղբայրների առջև երջանկությունը բացում է դռները։

«Մի անգամ 50–ականների վերջին, այդ ժամանակ ես դեռ չէի ծնվել, մեր տան բակով անծանոթ մարդ էր անցնում և ինչ–որ երգ երգում։ Ասլան պապիկը հենց լսեց երգը, իսկույն դուրս վազեց բակ։ Պարզվեց, որ երգը նրա Վանա բարբառով է եղել։ Ավելին, այդ երգը երգել են իրենց տանը», – պատմում է Հասմիկ Մելքոնյանը` Ասլան Մելքոնյանի թոռնուհին (գնդապետ Մելքոնյանի եղբայրը)։

«Պապիկը մոտեցել նրան ու հարցրել. «Դու որտեղի՞ց գիտես այս երգը»։ Պարզվում է, որ այն երգել է ինչ–որ մի կին՝ Ջրվեժում։ Այդ մարդը եղբայրներին ուղեկցում է նրա մոտ։ Պարզվում է, որ այդ կինը նրանց քույրն է։ Անհավատալի է, չէ՞։ Բայց հենց այդպես էլ եղել է»...

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Մելքոնյանի պարգևատրման թերթիկներից
Հայոց ցեղասպանությունից փրկված ապագա գնդապետը, որին դեռ հիշում են Լենինգրադում - Sputnik Արմենիա
Հայկ Մելքոնյանի պարգևատրման թերթիկներից

Գնդապետ Մելքոնյանը և գեներալ–գնդապետ Մելնիկովն այդքան հաճախ չեն հանդիպել։ Հայկ Մելքոնյանը եղել է Հայկական ԽՍՀ ՆԳՆ ղեկավար, ավելի ուշ` հանրապետության նախարարների խորհրդի գործերի կառավարիչ։ Պավել Մելնիկովը դարձել է Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատար, այնուհետև` Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար։

Участники Великой Отечественной войны - Ян Савицкий, (слева) и командир штурмового батальона Арам Мирзоян - Sputnik Արմենիա
Կրակոցներ քոչարու տակ և հարբած հերոսներ. երբ թոռները ստիպում են պապին հիշել մանկությունը

Բայց հենց մեկը մյուսից լուր էր ստանում, նրանց դեմքերը միանգամից պայծառանում էին։

Նրանք միասին մասնակցել են Լենինգրադի շրջափակումը ճեղքելուն։ Նրանց գումարտակներն առաջինն են հանդիպել Լենինգրադի և Վոլխովի ճակատները միացնելիս։ Միասին նրանք ստորագրել են երկու ռազմաճակատները միավորելու մասին ակտը։ Մելնիկովը պատերազմն ավարտել է Բեռլինում, Մելքոնյանը` Արևելյան Պրուսիայում։ Դրանից հետո նա տուն չի վերադարձել և ևս մի քանի ամիս պատերազմել Հեռավոր Արևելքում։

Եթե ոչ ամեն տարի, ապա շրջափակումը ճեղքելու հոբելյանական ամսաթվերին նրանք անպայման աշխատել են գնալ Լենինգրադ։

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Մելքոնյանը (ձախում) և Պավել Մելնիկովը
Հայոց ցեղասպանությունից փրկված ապագա գնդապետը, որին դեռ հիշում են Լենինգրադում - Sputnik Արմենիա
Հայկ Մելքոնյանը (ձախում) և Պավել Մելնիկովը

Մելքոնյանի տանը մեզ ցույց են տալիս պիոներական ջոկատների նամակները. «Թանկագին ընկեր գնդապետ Մելքոնյան», «Թանկագին հրամանատարներ Մելքոնյան և Մելնիկով»...

Սպաները չեն սիրել հիշեցնել իրենց մասին, և դպրոցականների հետ հանդիպումների ժամանակ ավելի շատ պատմել են ոչ թե իրենց, այլ իրենց զինվորների մասին։

Իսկ տան մոտ, որտեղ ապրել է Մելքոնյանը, մինչև հիմա հուշատախտակ չկա։ Եվ ոչ բոլորովին այն պատճառով, որ նրան մոռացել են։

Ուղղակի հարազատները գիտեն, որ նա նման բան չէր ուզի։ Նա ավելի ամուր և հավերժ հուշարձան ունի. երեխաները, որոնք մնացել են ապրելու Լենինգրադում և  դարձել են  հայրեր ու մայրեր։

Լրահոս
0