Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի հստակ օրը

© Sputnik / Asatur Yesayants / Генрих Мхитарян (23 мая 2018). Еревaн
 Генрих Мхитарян  (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրահայտ ֆուտբոլիստի ու գործարարի դստեր հարսանեկան արարողությունը տեղի կունենա աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի է ունենալու հունիսի 17-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում:

Մեր տեղեկություններով` հունիսի 16–ին Հայաստանի հյուրերը չարտերային չվերթով կմասնակցեն Վենետիկ։

© Photo : 168 hours / Բեթի Վարդանյանն ու Հենրիխ Մխիթարյանը
Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի հստակ օրը - Sputnik Արմենիա
Բեթի Վարդանյանն ու Հենրիխ Մխիթարյանը

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանվել է գործարար Միքայել Վարդանյանի դստեր հետ, բայց այդ լուրը մինչև հիմա էլ պաշտոնապես չի հաստատվել։

Армянский полузащитник Арсенала Генрих Мхитарян празднует победу после второго гола в матче Английской Премьер-лиги между Арсеналом и Саутгемптоном (24 февраля 2019). Лондон - Sputnik Արմենիա
Խնդիր չի լինի. Ադրբեջանի ԱԳՆ–ն երաշխավորում է Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը

Մեր ընտրանու առաջատարն իր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկին մոտենալու է ազգային հավաքականի ընտրական երկու խաղից հետո: Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Լիխտենշտեյնի ընտրանու հետ, իսկ հունիսի 11-ին արտագնա խաղ կանցկացնի Հունաստանի հավաքականի հետ:

Հուսանք, որ մեր ազգային հավաքականի արդյունքները դրական կլինեն, և Հենրիխն իր հարսանեկան արարողությանը կգնա հաղթական տրամադրությամբ։

Լրահոս
0