00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները կընդլայնվեն. Մեսչյան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция главного архитектора Еревaна Артура Месчяна (24 января 2019). Еревaн
Пресс-конференция главного архитектора Еревaна Артура Месчяна (24 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը համոզված է, որ համակարգային բարեփոխումը թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել մայրաքաղաքը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Երևանի վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները կընդլայնվեն, բայց նրանք չեն կարողանա հողատարածքներ տրամադրելու մասին որոշումներ ընդունել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Площадь Республики Армении  - Sputnik Արմենիա
Ի՞նչ է թաքնված Հանրապետության հրապարակի տակ. Մեսչյանը կասկածում է դրա կարևոր նշանակությանը

Նրա խոսքով` կանցկացվի համակարգային բարեփոխում, որը կօգնի ավելի արդյունավետ կառավարել մայրաքաղաքը։ Վարչական շրջանների ղեկավարները կզբաղվեն ավտոտնակների և կրպակների վարձակալության, այգիների բարեկարգման, ինչպես նաև իրենց վարչական շրջաններում շինարարության վերահսկողության հարցերով։

«Նրանք ճանաչում են իրենց տարածքի բնակիչներին ու կառուցապատողներին։ Շատ ազնիվ կլինի, որ այդ աշխատանքով զբաղվեն իրենք: Ես ուզում եմ, որ վարչական շրջանների ղեկավարներն իսկապես ղեկավարեն իրենց շրջանը՝ ճարտարապետական այս ամբողջ հարթության մեջ», – կարծում է Մեսչյանը։

Գլխավոր ճարտարապետը նշեց, որ անօրինական շինարարության ծավալները զգալիորեն կրճատվել են, ինչը պայմանավորված է վերահսկողության մակարդակի բարձրացմամբ։

Մեսչյանը կրկին կոչ արեց բոլորին հետևել օրենքին` անօրինական կառույցների ապամոնտաժումից խուսափելու համար։

Пресс-конференция главного архитектора Еревaна Артура Месчяна (24 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Թույլ չեմ տա արտաժամյա աշխատեն. Մեսչյանը զայրացած է աշխատավարձների շուրջ ծավալված աղմուկից

«Այդ հարցով դիմեք մեզ։ Եթե հնարավորություն լինի, ապա մենք շինարարության թույլտվություն կտանք, եթե ոչ, ապա կառուցապատման ընթացքում խնդիրներ կլինեն», –զգուշացրեց Մեսչյանը։

Նա նաև կոչ արեց քաղաքացիներին քաղաքապետարան դիմումներ չուղարկել ավտոտնակների մասնավորեցման և կրպակների տարածքների ընդլայնման մասին, քանի որ դրանք մերժվելու են։

Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա նոյեմբերին Մեսչյանը հայտարարել էր, որ Երևանում այլևս չեն լինի անօրինական շինություններ և հողերի զավթում։ Նա նշել էր, որ անօրինական օբյեկտների բոլոր կառուցապատողները լուրջ խնդիրներ կունենան։ Իսկ նրանք, ովքեր կնախընտրեն հարցերի օրինական լուծումը, առավելագույն աջակցություն կստանան։

Լրահոս
0