00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին դասարանցիների առցանց գրանցման խնդիր այլևս չկա. ԿԳ փոխնախարար

© Sputnik / Asatur YesayantsПервое сентября в Ереване
Первое сентября в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի Երևանում դպրոց ընդունվող երեխաների 75-80 տոկոսը մեկ օրվա ընթացքում գրանցվել է առցանց համակարգով։ Որոշ դպրոցներում տեղերը լրացել են գրանցման մեկնարկից րոպեներ անց։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Մայիսի 15-ին գործարկված առաջին դասարանցիների առցանց գրանցման համակարգում այս պահի դրությամբ արդեն գրանցվել է 9325 երեխա։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը։

«Տեխնիկական խնդիր ունենք շուրջ 100 երեխայի հետ կապված, որը պայմանավորված է եղել երեկ առավոտյան ժամը 09։10-09։25–ի ծանրաբեռնվածությամբ և հնարավոր չի եղել գրանցումն իրականացնել։ Բայց տեխնիկական խնդիրը լուծվել է և 09։25-ից սկսած գրանցումներ եղել են»,– հայտնեց փոխնախարարը։

Первый раз в первый класс - Sputnik Արմենիա
Մի՛ անհանգստացեք. ԿԳՆ–ն 1-ին դասարանցիների ծնողներին ուղղված հայտարարություն է տարածել

Անափիոսյանի խոսքով`համակարգի տեխնիկական խնդրի հետևանքով եղել են դեպքեր, երբ անընդհատ «քլիք» անելու պատճառող մեկ երեխան գրանցվել է ավելի քան 100 անգամ` այդպիսով զբաղեցնելով առաջին դասարանցիների համար նախատեսված բոլոր տեղերը։ Բայց նախարարությունն ավելի ուշ վերացրել է բոլոր նման կրկնությունները։

Այդուհանդերձ, կան նաև այնպիսի դպրոցներ, որոնցում գրանցման առաջին իսկ րոպեներից բոլոր տեղերն արդեն լրացված են եղել։ «Սակայն այդ դպրոցներից օրվա ընթացքում մեկ–երկու բողոք է եղել։ Ունենք դպրոցներ, որտեղ դեռ մինչև 4 տեղ կա»,– ասաց Անափիոսյանը։

Նշենք, որ առցանց գրանցման համակարգը Հայաստանում ներդրվել է առաջին անգամ։ Փորձնական ծրագիրն այս տարի իրականացվում է միայն Երևանում։

Համակարգի գործարկման առաջին օրը առաջին դասարանցիների համար նախատեսված տեղերի 75-80 տոկոսը հայտագրվել է։

Կառավարության հաշվարկով այս տարի նախատեսվում է 13 000 առաջին դասարանցիների մուտք դպրոցներ, բայց նախատեսված տեղերը 14 000–ն են, որպեսզի ոչ մի երեխա դուրս չմնա համակարգից։

Լրահոս
0