00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ «Ձայնը, երեխաների» շուրջ. Երժան Մաքսիմի համերգին սպասում են Ալսուին ու նրա դստերը

© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցВыступление Алсу на торжественной церемонии закрытия международного конкурса молодых исполнителей "Новая волна - 2017" (14 сентября 2017). Сочи
Выступление Алсу на торжественной церемонии закрытия международного конкурса молодых исполнителей Новая волна - 2017 (14 сентября 2017). Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալսուի դստեր գլխավոր մրցակիցը` երիտասարդ երգիչ Երժան Մաքսիմը հունիսի 28–ին մենահամերգ կտա Նուր–Սուլթանում` «Ղազախստան» կենտրոնական համերգասրահի բեմում։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. «Ձայնը,ե երեխաներ» շոուի եզրափակչի մասնակից Երժան Մաքսիմի Նուր–Սուլթանում հունիսի 28–ին կայանալիք համերգի կազմակերպիչները ցանկանում են Ալսուին ու նրա դստերը` Միկելա Աբրամովային հրավիրել համերգին։ Այս մասին Sputnik Ղազախստանին հայտնել է Ղազախստանի Ժուրգենովի անվան արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր Ասխաթ Մաեմիրովը։

Выступление певицы Србук - Sputnik Արմենիա
Սրբուկը հուզիչ գրառում է արել եվրատեսիլյան պարտությունից հետո

Ալսուի դուստրը` Միկելա Աբրամովան, զգալի տարբերությամբ հաղթել էր մրցույթի եզրափակչում, սակայն համացանցում քվեարկության արդյունքի վերաբերյալ բուռն քննարկումներ էին սկսվել։ Համացանցի օգտատերերը վրդովված էին ու գրում էին, որ սա «պատմություն է այն մասին, թե ինչպես մի հարուստ ընտանիք փչացրեց ամբողջ երկրի երեկոն»։

Առաջին ալիքի պատվերով Group-IB ընկերությունը հետազոտություն է անցկացրել ու ստացած տվյալները փոխանցել է հեռուստաընկերությանը։ Պարզվել է, որ իսկապես խախտումներ են գրանցվել։ Խարդախության համար մոտ 300 հեռախոսային համար է օգտագործվել, դրանց միջոցով ավելի քան 8000 հաղորդագրություն է ուղարկվել։ Բոլոր համարները պատկանում են մեկ օպերատորին ու մեկ սակագին են օգտագործել։

«Այժմ բանակցություններ են իրականացվում «Ղազախական երաժշտություն» ընկերության ու Ալսուի պրոդյուսերի հետ։ Երևի, դրա մասին կխոսենք մայիսի 24–ից հետո։ Չենք բացառում Ալսուի ու նրա դստեր` Միկելայի մասնակցությունը համերգին», – ասել է Մաեմիրովը։

Նշվում է, որ երիտասարդ երգիչը մենահամերգ է ունենալու Նուր–Սուլթանում հունիսի 28–ին «Ղազախստան» կենտրոնական համերգասրահի բեմում։

Գործակալության տվյալներով` երգչի մայրը` Գուլմիրա Ալիբեկն ավելի վաղ հայտնել էր, որ Երժանը կմասնակցի Առաջին ալիքով մայիսի 24–ին հեռարձակվող մրցույթի հատուկ թողարկմանը։

Лучшие моменты одиннадцатого выпуска - Финал - Голос.Дети - Сезон 6 - Sputnik Արմենիա
Լոնդոնից էին զանգել. «Ձայնը. երեխաների» մասնակցին հրավիրել են բրիտանական հեռուստաշոուին

Ավելի վաղ Առաջին ալիքը հայտնել էր, որ որոշում է կայացրել չեղարկել «Ձայնը. երեխաներ» վեցերորդ եթերաշրջանի արդյունքները, քանի որ խախտումներ են հայտնաբերվել։ Հեռուստաընկերությունը նաև որոշում է կայացրել մայիսի 24–ին եզրափակիչի բոլոր մասնակիցների մասնակցությամբ հատուկ թողարկում հեռարձակել։

Հիշեցնենք` «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում հաղթեց երգչուհի Ալսուի ու գործարար Յան Աբրամովի դուստրը` տասը տարեկան Միկելան` հավաքելով ձայների 56,5%–ը։ Եզրափակչի հաղթողի կոչման համար պայքարում էին նաև Վալերի Կուզակովն ու Երժան Մաքսիմը։

Սակայն Աբրամովայի հաղթանակը դժգոհության ալիք էր բարձրացրել հանդիսատեսի շարքում։ Նրանք կասկածում էին, թե «մի բան այն չէ», ու քվեարկության նման արդյունքը «խայտառակություն» է։ Ռուսական էստրադային աստղերից շատերը պաշտպանել են այլ մասնակիցների։

Առաջին ալիքի ղեկավար Կոնստանտին Էռնստը հայտարարել է, որ շոուի արդյունքները ստուգման կենթարկվեն։ Հետաքննությունը վարում է Group-IB միջազգային ընկերությունը, որը մասնագիտացված է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ հանցագործությունների կանխման ու հետաքննություններ անելու գործում։

Լրահոս
0