00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական 6000 դրոշ Բաքվում. տեսարժան կլինի, բայց ինչո՞ւ է լռում ՀՖՖ-ն

© AFP 2024 / RINGO CHIUБолельщик футбольного клуба "Арсенал" во время товарищеского матча против "Чивас Гвадалахара" (31 июля 2016). Карсон
Болельщик футбольного клуба Арсенал во время товарищеского матча против Чивас Гвадалахара (31 июля 2016). Карсон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաքվում մայիսի 29–ին կայանալիք Եվրոպայի Լիգայի եզրափակչի մասին ով չի ալարել գրել է։ Իհարկե, եզրափակչի մասին չէ, այլ դրա հետ կապված խնդրի։ Բանն այն է, որ ծագմամբ հայերի, այդ թվում` «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի մուտքն Ադրբեջան արգելված է։

Լավ, երբ ՈւԵՖԱ–ն որոշում է կայացնում իր հովանու ներքո անցկացվող եզրափակիչ գավաթային խաղերի անցկացման մասին, այն իր նկատառումներով է առաջնորդվում։ Հնարավոր է` այդ նկատառումների մեջ է մտնում լրիվ հիմնավոր ենթադրություն այդ մասին, որ երբ եզրափակիչ խաղերը նշանակվում են Բաքվում կամ Կիևում (կամ օրինակ Պրիշտինայում) այնտեղ չեն կարող մեկնել համապատասխանաբար հայկական, ռուսական (կամ օրինակ սերբական) թիմերը։

Артем Ерканян на проекте SputnikPro - Sputnik Արմենիա
Երկանյանը` Մխիթարյանին. մահափորձը քիչ հավանական է, բայց Բաքվում վախենալու առիթներ կլինեն

Ակումբները ակումբներով, թեև քաղաքականության ու սպորտի միաձուլումն ակնհայտ է։ Բայց չէ որ նշված քաղաքներում անցկացվելիք եզրափակիչ անցած ակումբներում կարող են հայ կամ ռուս խաղացողներ լինել, կամ, օրինակ, սերբեր. ինչպե՞ս իրենք այն տեղ իրենց կզգան՝  նույնիսկ, եթե լինեն ընդունող կողմի երաշխիքները։

Դա հռետորական հարց է։ Ներկայիս իրավիճակը, երբ լոնդոնյան «Արսենալը» ստիպված է մեկնել Բաքու՝ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, առանց Հենրիխ Մխիթարյանի, այդ հռետորական հարցի պատասխանն է։ Այդ թեմայով երևի միայն ամենաալարկոտ երկրպագուն չի խոսել։ Էլ չենք ասում շահագրգիռ կողմերի մասին։

Թեև արդեն երկար տարիներ է Յուրգեն Կլոպին չի կարելի շահագրգիռ կողմ համարել։ Նրա ու Մխիթարյանի ճանապարհները բաժանվել են դեռ Դորտմունդի «Բորուսիայի» ժանակներից։ Նա ասել է, որ Եվրոպայի Լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելը «զվարճալի է»։

«Չգիտեմ` ինչ են նախաճաշին մատուցել այն մարդկանց, որոնք այդպես են որոշել։ Նախորդ անգամ Լիգայի եզրափակիչը Կիևում էր։ Դա հիանալի քաղաք է, բայց հավանականությունը, որ ռուսական թիմը եզրափակիչ դուրս կգա, շատ քիչ էր։ Գաղափար չունեմ` ինչպես են Բաքու հասնում ու արդյոք դեպի այդ քաղաք կանոնավոր չվերթեր կան։ Նման որոշումները պետք է լինեն շատ ավելի կշռադատված, խելքին մոտ։ Դա որպես անպատասխանատվություն է  դիտվում», – ասել էր Կլոպը։

Полузащитник ФК Арсенал Генрих Мхитарян на матче 1/4 финала Лиги Европы Арсенал - ЦСКА (5 апреля 2018). Лондон, Великобритания - Sputnik Արմենիա
«Արսենալում» վրդովված են․ Մխիթարյանին ստիպում են բաց թողնել ԵԼ-ն ազգության պատճառով

«Արսենալն» իր հերթին մտադիր են տանը թողնել հայ կիսապաշտպան հենրիխ Մխիթարյանին` բացառելով նրա մասնակցությունը Բաքվում կայանալիք Եվրոպայի Լիգայի եզրափակչին։ Երկրպագուները, խաղացողներն ու ակումբի պատասխանատուները դժգոհություն են հայտնում, որ առաջատար խաղացողներից մեկը ստիպված է անվտանգության ու ազգության պատճառով նման լուրջ խաղ բաց թողնել։

Ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինն իր հերթին օրերս նույնպես արտահայտվել է։

«Եթե Ադրբեջանը պայքարում է  նման մակարդակի միջոցառումների համար, ապա այնտեղ պետք է գիտակցեն, որ պարտավոր են ապահովել դրանց նորմալ անցկացումը, էլ չենք խոսում անվտանգության մասին։ Իսկ եթե, ենթադրենք, խաղի կոմիսար նշանակվի մի հա՞յ, կամ օրինակ ֆրանսահա՞յ։ Եթե նրանք պատրաստ չեն միջոցառումն անցկացնելու համար բոլոր անհրաժեշտ քայլերն ապահովել, այդ դեպքում չի կարելի հավակնել։ Դա ժամանցի ոլորտ է, չեք կարող` մի արեք», – ասել է Ուտկինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Ֆուտբոլային ակումբ» ծրագրի եթերում։

Российские спортивные журналисты и телекомментаторы Василий Уткин и Нобель Арустамян на футбольном матче Пюник (Ереван) - Маккаби (Тель-Авив) (7 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայերին չեք ընդունում, միջազգային խաղեր մի կազմակերպեք. հայտնի մեկնաբանը` Ադրբեջանին

Իսկ ահա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ լռում է, չնայած Հենրիխ Մխիթարյանը երկրի ազգային հավաքականի ավագն է։ Հնարավոր է` հայկական ֆեդերացիան այս փուլում չի ուզում բարձրացնի այդ հարցը, հասկանալով, որ ցանկացած արձագանք միանգամից քաղաքականացվելու է, ինքներդ էլ գիտեք` որտեղ։

Մյուս կողմից էլ, կարծես ընդհանարապես լռել չի լինի, դա լուրջ չէ։ Սպասենք ՀՖՖ–ի պատասխանին, այն ժամանակ ավելի հասկանալի կլինի։ Ամենայն հավանականությամբ` նրանք հնարավորինս մարտավարական արձագանք են պատրաստում։ Այնպիսի արձագանք, որ ինքներդ գիտեք` որտեղ չկարողանան անուն կպցնել։

... Իսկ ընդհանուր առմամբ, հասկանալի է, որ «Արսենալը» դեռ եզրափակիչ խաղից առաջ «Չելսիի» հետ անհավասար պայմանների մեջ է դրվել. անկախ այն բանից` կխաղա Մխիթարյանը, թե ոչ։ Ամենայն հավանականությամբ, չի խաղա, բայց դա չի ազատի «զինագործներին» ադրբեջանական ֆուտբոլասերների՝ իրենց դեմ ուղղված վերաբերմունքից։

Ճիշտ է` «Արսենալի» անգլիացի երկրպագուները, որոնք թվով 6 հազարն են լինելու, դատելով սոցցանցերում  նրանց արձագանքից, կարող են խաղին գալ Հենրիխ Մխիթարյանի լուսանկարներով շապիկներով ու հայկական դրոշներով։

Վեց հազար հայկական դրոշը Բաքվում տեսարժան կլինի, հնարավոր է` եզրափակչից էլ ավելի հետաքրքիր։

Լրահոս
0