00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ օր նրանց կյանքով. ռուս սահմանապահներն իրենց հմտությունները սովորեցրին հայ երեխաներին

© Sputnik / Lilit HarutyunyanМероприятия в рамках празднования 95-летия со дня создания Гюмрийского погранотряда (18 мая 2019). Ширак
Мероприятия в рамках празднования 95-летия со дня создания Гюмрийского погранотряда (18 мая 2019). Ширак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ախուրիկ գյուղի դպրոցականները մասնակցեցին մի միջոցառման, որը կազմակերպվել էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի կազմավորման 95–ամյակի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Ահազանգից անմիջապես հետո հնչում է հրահանգը՝ հայտնաբերել, վնասազերծել և բռնել սահմանախախտին: Համակարգված ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ րոպեներ անց սահմանախախտն արդեն հայտնաբերված և վնասազերծված է: Սահմանապահ ջոկատի զինծառայողների այսօրվա ցուցադրական վարժություններն ապացուցեցին, որ սահմանապահ ջոկատի մարտունակությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է։

© Sputnik / Lilit HarutyunyanԲաց դռների օր
Մեկ օր նրանց կյանքով. ռուս սահմանապահներն իրենց հմտությունները սովորեցրին հայ երեխաներին - Sputnik Արմենիա
Բաց դռների օր

Այսպես արդեն մոտ 95 տարի սահմանապահները հսկում են հայ-թուրքական սահմանի շուրջ 132 կիլոմետրանոց հատվածը։ 1921 թվականից ի վեր գործող ջոկատը ոչ միայն հնագույններից է ՀՀ տարածքում, այլ նաև՝ ՌԴ սահմանապահ ջոկատների ցանկում: 2015 թվականից ջոկատի հսկողության տակ է գտնվում 10 ուղեկալ և 7 անցակետ

Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատն այս տարի նշում է իր կազմավորման 95-րդ ամյակը: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվում ու իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ հանդիպումներ, զինվորական տեխնիկայի ցուցադրություն, «Կանաչ սահման» շաբաթօրյակների շարք և այլ միջոցառումներ: Մայիսի 18-ին տարվա շրջանակում բաց դռների օր անցկացվեց ջոկատի Ախուրիկի ուղեկալում: Այս ուղեկալը, որը կազմավորվել է 1976 թվականին, Շիրակի մարզի ամենաբարդ տարածքներից մեկն է համարվում. իրականացնում է հայ-թուրքական սահմանի հսկողությունը: Սահմանախախտման ամենավերջին դեպքն այս տարածքում արձանագրվել է 2015 թվականին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԲաց դռների օր
Մեկ օր նրանց կյանքով. ռուս սահմանապահներն իրենց հմտությունները սովորեցրին հայ երեխաներին - Sputnik Արմենիա
Բաց դռների օր

Դպրոցականներին հնարավորություն էր ընձեռվել մեկ օր ապրել սահմանապահի կյանքով, զենք քանդել ու հավաքել, տեսնել վարժված շների աշխատանքն ու սահմանախախտի մասին տեղեկությունից հետո քայլ առ քայլ հետևել սահմանապահի գործողություններին: Նրանցից շատերն են արդեն երազում են սահմանապահի դժվար, բայց հետաքրքիր ծառայության մասին:

Միջոցառման մասնակիցները նախ ծանոթացան զինտեխնիկային, սահմանապահի առօրյային, ապա ականատես եղան սահմանապահ շների հնարքներին, տեղի ունեցավ նաև մրցույթ դպրոցականների միջև, բոլոր ցանկացողները սովորեցին զենք քանդել–հավաքելու հմտությունները: Բայց օրվա ամենահետաքրքիր մասը ենթադրյալ սահմանախախտի հայտնաբերման, վնասազերծման ցուցադրական վարժանքն էր, որը կատարվեց իրականին հնարավորինս մոտ սցենարով:

© Sputnik / Lilit HarutyunyanԲաց դռների օր
Մեկ օր նրանց կյանքով. ռուս սահմանապահներն իրենց հմտությունները սովորեցրին հայ երեխաներին - Sputnik Արմենիա
Բաց դռների օր

Սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Ալեքսեյ Դիուլինը տեղեկացրեց, որ բաց դռների օր միջոցառման նպատակն էր հենց հարակից համայնքների բնակիչներին հնարավորություն տալ, որ գան ուղեկալ ու ծանոթանան ինչպես տեխնիկային, այնպես էլ սահմանապահի կյանքին:

Գյումրիում տեղակայված Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատը հսկում է հայ-թուրքական սահմանի 132,6 կմ երկարությամբ հատվածը։ Սա այն ջոկատն է, որը տարիներ շարունակ կարողացել է ամուր պահել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանները՝ Շիրակի մարզի տարածքում: 1920-ականներին կազմավորված Ալեքսանդրապոլի սահմանապահ 2-րդ վաշտը, որը 1924 թվականի մայիսի 20-ին վերանվանվեց «Լենինականի սահմանապահ ջոկատ», երկար ճանապարհ է անցել: Այս ջոկատը լավագույններից է ոչ միայն հրամանատարական կազմի, այլև ավանդույթների և գործող համակարգի շնորհիվ, ինչը հաջողվել է պահպանել ԽՍՀՄ փլուզումից հետո

Լրահոս
0