Թունավորում շմոլ գազից. Լիճքի 5 բնակչի հիվանդանոց են տեղափոխել

© Sputnik / Vitaliy An'kov /  / Անցնել մեդիապահոցПациент в больнице
Пациент в больнице - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարդիկ թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Մայիսի 17-ին՝ ժամը 3.10-ին, ոստիկանության Մարտունու բաժինը բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով, հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Լիճք գյուղի 5 բնակիչ: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նախօրեին՝ մայիսի 16-ին, ժամը 21-ի սահմանում իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս
0