Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանում է քրգործը ՍԴ ուղարկելու դատարանի որոշումը

© Sputnik / Andranik GhazaryanАдвокат Роберта Кочаряна - Айк Алумян отвечает на вопросы журналистов перед зданием СНБ Армении (18 мая 2019). Еревaн
Адвокат Роберта Кочаряна - Айк Алумян отвечает на вопросы журналистов перед зданием СНБ Армении (18 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սահմանադրական դատարանը կարող է գործը քննել շուրջ 2 ամիս։ Առաջին ատյանի դատարանն այդ ընթացքում որևէ գործողություն չի կատարի։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Դատարանը կարող է որևէ գործողություն չկատարել` մինչև Սահմանադրական դատարանի որոշման կայացումը։ Մեկնաբանելով մարտի 1-ի գործը ՍԴ ուղարկելու որոշումը, Sputnik Արմենիային ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նրա հաշվարկով այդ պրոցեսը կարող է շուրջ 2 ամիս տևել։

«Այսինքն գործի վարույթը կասեցված է մինչև Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության որոշումը ՍԴ–ի կողմից։ Սահմանադրական դատարանի առջև 300.1 հոդվածի սահմանադրականության հարցն է դրված»,– ասաց Ալումյանը` հիշեցնելով, որ Քոչարյանն այդ հոդվածով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար։

Քանի որ նշված հոդվածը ուժի մեջ է մտել 2008թ–ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, ՍԴ–ն պետք է  պատասխանի` արդյոք Սահմանադրությանը չի հակասում այն փաստը, որ հոդվածը կիրառվում է այնպիսի գործողությունների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել մինչև այդ հոդվածի քրեական օրենսգրքում ներառվելը։

Люди перед зданием Конституционного суда Армении (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան

Քիչ առաջ հայտնի էր դարձել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի և նախկին ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Արմեն Գևորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և  հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ

Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը մեղադրվում են 300.1 հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Լրահոս
0