00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Երանոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. կայացել է 1-ին դատական նիստը

© Sputnik / Asatur YesayantsКомандующий войсками Полиции РА, заместителя начальника Полиции Левон Ераносян
Командующий войсками Полиции РА, заместителя начальника Полиции Левон Ераносян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբան Տիգրան Սաֆարյանը դատարանին միջնորդեց որպես վկա հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Հունան Պողոսյանին և Վալերիյ Օսիպյանին։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Երևանում կայացել է նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը։

Երանոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Սաֆարյանը դատարանին միջնորդեց որպես վկա հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն այդ ժամանակ առաջնորդում էր ժողովրդական շարժումը, Հունան Պողոսյանին, որն այդ ժամանակ ոստիկանության պետի առաջին տեղակալն էր և, ՀՀ այսօրվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որն այդ ժամանակ Երևանի ոստիկանապետն էր։ Պաշտպանը կարծում է, որ նրանք կարող են կարևոր տեղեկություններ հայտնել, որոնք առնչվում են Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքին։

Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի և մյուսների գործը Սահմանադրական դատարանին փոխանցելը կոնկրետ նպատակ ունի.Այվազյան

Մեղադրող դատախազ Սաֆարյանը, ինչպես նաև տուժած քաղաքացիների պաշտպանները չհամաձայնեցին և միջնորդության դեմ առարկեցին։

Դատավոր Հարություն Մանուկյանը որոշեց Երանոսյանի պաշտպանի միջնորդությունը քննարկել ապացույցների հետազոտման փուլից հետո միայն։

Տարածած հայտարարության մեջ Երանոսյանը ասում է, որ չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը։ «Ես՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանս, հանրությանը տեղեկացնում եմ, որ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով: Ինչպես իմ ծառայության ողջ ընթացքում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում գործել եմ բացառապես ծառայելով Հայաստանի ազգային և պետական շահերին: Նշված իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողությունները ընդհանրապես և իմ գործողությունները, մասնավորապես եղել են իրավաչափ ու ստեղծված իրադրությանը լիովին համաչափ: Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև, իսկ նման գործողությունների չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետեւանքների առաջ կարող էր կանգնած լինել մեր պետությունը»,–ասել է նա:

Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում է  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ քրեական գործի նյութերի` նա, չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևանում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձինք են տուժել։ Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայող ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։

Լրահոս
0