00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանը կարևոր ռեսուրս է ստացել, որն օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի դեմ. Բադալյան

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян на заседании суда по делу "1 марта" (16 мая 2019). Еревaн
Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վաշինգտոնն ու Բրյուսելը չարդարացրեցին ընդդիմության ակնկալիքները Փաշինյանի գործողությունների գնահատման հարցում, սակայն Հայաստանի իշխանությունը պետք է դատական համակարգի բարեփոխմանն ուղղված գործողությունների ծրագիր ներկայացնի։

ԵՐԵՎԱՆ, մայիսի 22  – Sputnik. ԱՄՆ–ն ու Եվրամիությունը գիտակցում են դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը, բայց նրանք սպասում են հստակ ծրագրի, որը Հայաստանի կառավարությունը չի առաջարկում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ–ն պատրաստ է ակտիվացնել իր օգնությունը Հայաստանում բարեփոխումների անցկացման համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցում։ ԱՄՆ դեսպանատունն ասել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի անկախ դատական համակարգի ամրապնդմանը օժանդակելու իր պարտականությանը` նշելով, որ այն պետք է համապատասխանի Սահմանադրությանը։

Армен Бадалян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բադալյան․ «Հայաստանը ԵՄ–ի հետ քաղաքական օրակարգ չունի»

Հայաստանի մոնիթորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) ու Անդրեյ Շիրցելը (Սլովենիա) իրենց հերթին նշել են, որ քաղաքական ու շահագրգռված կողմերը պետք է զերծ մնան գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են գնահատվեն որպես դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձ։

Բադալյանը նշեց, որ քննադատական ելույթներ են ունեցել միայն համազեկուցողները, ոչ թե բուն ԵԽԽՎ–ն։ Ինչ վերաբերում է  ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, ապա այն մի կողմից իշխանությանը աջակցություն է հայտնում, մյուս կողմից կարևորում է Սահմանադրության շրջանակում երկարատև գործընթացի անհրաժեշտությունը։

«Կարելի է ասել, որ ԱՄՆ–ն աջակցում է` նկատողություն անելով։ Դա ավելի ճիշտ կլինի։ Ինչ վերաբերում է  ԵՄ–ին` նրանք էլ համեմատաբար չեզոք դիրքորոշում ունեն, քանի որ հասկանում են` Հայաստանի դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի», – նշեց Բադալյանը։

Ամեն դեպքում դա այն խիստ քննադատություն ու դատապարտումը չէր, որն ակնկալում էին ընդդիմադիր շրջանները։

Ինչ վերաբերում է բարեփոխումների հարցում հայկական իշխանությանը հնարավոր օգնություն ցուցաբերելուն` ամեն ինչ կախված է, թե ինչ ճանապարհով կգնա կառավարությունը։

Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԵԽԽՎ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ակցիային

«Այս պահին բարեփոխումների ծրագիր չկա։ Նիկոլ Փաշինյանը հայտնի հայտարարության մեջ անդրադարձել է հինգ կետերի, որոնցից միայն մեկն է անդրադառնում անցումային արդարադատությանը, այն էլ` դա պարտադիր բարեփոխում չէ», – ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` հիմնական կետերն անդրադառնում են դատավորների փոխարինմանը։ Սակայն անհասկանալի էր, թե ինչի համար էր պետք արգելափակել դատարանները, եթե ո՛չ ակցիայի ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո բարեփոխումների իրական հայեցակարգ չներկայացվեց։

Պատրաստի հայեցակարգը պետք է պարունակի այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են` արդյո՞ք երկրում շարունակելու է գործել եռաստիճան դատական համակարգը, ի՞նչ կարգավիճակ է  ունենալու դատախազությունը, արդյո՞ք միասնական քննչական մարմին է ստեղծվելու (ուր կմտնեն ՔԿ–ն, ԱԱԾ և ՊԵԿ քննչական դեպարտամենտները) և այլն։

«Համապատասխան օրենսդրական բազայի, հին օրենսդրության հնարավոր փոփոխման մասին ընդհանրապես չի խոսվում։ Օրինակ, արդյո՞ք մեր համակարգը նմանվելու է եվրոպականին, թե համապատասխանելու է ԵԱՏՄ–ին», – նշեց Բադալյանը։

ԱՄՆ-ն ու ԵՄ շահագրգռված են աջակցելու մեջ, սակայն քաղտեխնոլոգի խոսքով, սկզբից հստակ ծրագիր է պետք։

«Նրանք չեն գալու իրենք գրեն ու ասեն «ահա ձեզ օրենքներ»։ Դրանք պետք է Հայաստանը ներկայացնի, իսկ իշխանությունը դա չի անում։

«Վիրահատական միջամտության» մասին հայտարարությունները հուզական բնույթ են կրում, դրանց հետևում բովանդակություն չկա։ Խոսքը կարող է լինել առավելագույնը լյուստրացիայի մասին, բայց համակարգի պարտադիր բարեփոխում չի ենթադրում, քանի որ նոր դատարաններն էլ կարող են կոռուպցիոն սկանդալներում հայտնվել։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դատավորների «վեթինգ» ՀՀ–ում. ի՞նչ է մտածել Փաշինյանը, նպատակը կարդարացնի՞ միջոցները

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց բարեփոխումների ոչ մի հայեցակարգ չի ներկայացվել, ավելին` իշխանությանը թվում էր, թե համակարգը կինքնամաքրվի։

Անհեթեթ հայտարարություն հնչեց «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցի կողմից այն մասին, որ մեկ տարվա ընթացքում դատական համակարգերը ինքնաբարեփոխման հայեցակարգեր չեն առաջադրել», – ասաց Բադալյանը։

Ենթադրվում է, որ եթե մինչ այժմ ոչ մի հայեցակարգ չի առաջադրվել, ապա դժվար թե այն մոտ ապագայում ձևավորվի։ Դրա մասին է վկայում կրթության, տնտեսության, սոցիալական ոլորտների զարգացման հայեցակարգերի բացակայությունը։

Բադալյանի խոսքով` լավագույն  դեպքում, վարչապետը կարող է փորձել փոխել որոշ դատավորների, բայց դա էլ բավականին տևական գործընթաց է։

Իսկ այդ գործընթացը ձեռնտու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը կարևոր ռեսուրս է ստացել` ժամանակը, որը նա Փաշինյանի դեմ է օգտագործելու։

Նշենք, որ դատարանների արգելափակման կապակցությամբ հայտարարություն էր տարածել նաև Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը, որը նույնպես անհանգստություն էր հայտնել Փաշինյանի կոչով, չնայած դատարանների ապաքաղաքական լինելուն։

Հայտարարության մեջ նա կոչ էր  արվում հետևել Սահմանադրության կետերին ու իշխանության տարանջատման սկզբունքին։

Լրահոս
0