CNN-ը «Արսենալին» և «Չելսիին» առաջարկում է բոյկոտել Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակիչը

© AFP 2023 / Телеканал CNN
Телеканал CNN - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված սկանդալին` հեռուստաալիքն ասում է, որ դա խայտառակություն է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) համար։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը երկու անգլիական ակումբներին` «Արսենալին» և «Չելսիին» առաջարկում է բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչը` ընդգծելով, որ դա համախմբվածության և բոլոր ազգությունների նկատմամբ հարգանքի բացառիկ դրսևորում կլինի:

Полузащитник лондонского Арсенала Генрих Мхитарян проходит мимо главного тренера команды Унаи Эмери после замены в матче АПЛ Вулверхэмптон Уондерерс - Арсенал (24 апреля 2019). Вулверхэмптон - Sputnik Արմենիա
«Արսենալի» և «Չելիսիի» երկրպագուների մի մասը հետ է տվել տոմսերն ու Բաքու չի մեկնի

Անդրադառնալով «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված սկանդալին` հեռուստաալիքն ասում է, որ դա խայտառակություն է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) համար, որ միջազգային ճանաչում ունեցող ֆուտբոլիստը կարևոր եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի միայն ազգային պատկանելիության պատճառով:

Աղբյուրը նշում է, որ Մխիթարյանի՝ քաղաքական դրդապատճառներով հանդիպումից բացակայությունը «Արսենալի» համար մեծ կորուստ կարող է լինել, և  եզրափակչին չմասնակցելու այս որոշումը դեմ է սպորտային բոլոր սկզբունքներին:

Հեռուստաընկերությունը ընդգծում է, որ եթե «Արսենալը» պարտություն կրի, միշտ բոլորին կանհանգստացնի հարցը` արդյո՞ք դա կպատահեր, եթե Մխիթարյանը խաղադաշտ դուրս գար:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի մայիսի 29–ին Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակչին, որտեղ հանդիպելու են «Արսենալն» ու «Չելսիին»։

Լրահոս
0