Վլադիմիր Պոզներն արդեն Երևանում է. ի՞նչ է նա անելու Հայաստանում

© Photo : Anna Givargizyan / provided by "Orakul" publishing houseВладимир Познер
Владимир Познер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի լրագրողը Երևանում կմասնակցի մի շարք միջոցառումների և կշփվի հայաստանցիների հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները երևանյան այցի շրջանակում այսօր վարպետության դաս կանցկացնի Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանում` այդ և այլ բուհերի ուսանողների համար։

Այսօր երեկոյան նա երևանյան հանդիսատեսին կներկայացնի նաև իր «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը, որը հայերեն է թարգմանել «Օրակուլ» հրատարակչությունը։

Բացի այդ, վաղը` մայիսի 24-ին, Պոզները կլինի ARARAT Speakers Night նախագծի հյուրը, կշփվի տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ և կպատասխանի նրանց հետաքրքրող հարցերին։

«Նրան ժամանակն է առաջադրել». Պոզները դեմ չի լինի հարցազրույց վարել Փաշինյանի հետ

Նշենք, որ Վլադիմիր Պոզները «Հրաժեշտ պատրանքներին» գիրքն անգլերեն է գրել 1990 թվականին։ 12 շաբաթ շարունակ գիրքը եղել է «The New York Times» թերթի բեսթսելերների ցանկում։ Ավելի ուշ այն թարգմանվել է ռուսերեն։ Այսօր հասանելի է նաև գրքի հայերեն տարբերակը` հայտնի գրականագետ, թարգմանիչ և գրող Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ։

 

Լրահոս
0