Ադրբեջանոտ վերնագրեր` Նիկոլ Փաշինյանի որդու մասին. ՊՆ–ն մեկնաբանել է տարածվող լուրը

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Никол Пашинян посетил боевую позицию одной из войсковой части (16 ноября 2018). Армения
И.о. премьер-министра Никол Пашинян посетил боевую позицию одной из войсковой части (16 ноября 2018). Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ում կարճ գրառում է հրապարակել, որում նշված չեն Նիկոլ Փաշինյանի և որդու անունները, բայց ակնհայտ է, որ գրառումը վերաբերում է հենց նրանց։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Սոցիալական ցանցերում և ԶԼՄ–ներում տեղեկություն է տարածվել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, Արցախից տեղափոխել են Սովետաշեն։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցում այս կապակցությամբ գրառում է արել` առանց որևէ մեկի անունը նշելու։

«Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»,– գրել է նա։

Փաշինյանի որդուն Արցախից տեղափոխելու մասին խոսակցություններին արձագանքել են նաև օգտատերերը։ Ոմանք ենթադրել են, որ հարևան երկրում շուտով ռազմական գործողություններ են լինելու, այդ պատճառով էլ «վարչապետն իր որդուն բերել է Հայաստան»։

Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանը բանակ էր զորակոչվել անցած տարվա հուլիսի 9-ին: Նա ծառայում է Արցախում։

Լրահոս
0