ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Հայաստանում ավելի քան 40 հազար 9-րդ դասարանցիներ և 12-րդ դասարանցիներ այսօր նշում են Վերջին զանգը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այս տարի 9–րդ դասարանն ավարտում է 32 198 դպրոցական, իսկ 12–րդը` 18 996։
Համեմատության համար նշենք, որ անցած տարի 9–րդ դասարանն ավարտել էր 29 362 դպրոցական, 12–րդ դասարանը` 18 749։