Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը

© Sputnik / Laura SarkisianИ.о. министра культуры Назени Гарибян на встрече с артистами Нац.академического театра оперы и балета им. Спандиаряна (29 марта 2019). Еревaн
И.о. министра культуры Назени Гарибян на встрече с артистами Нац.академического театра оперы и балета им. Спандиаряна (29 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանը ընտրվել է Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի քարտուղար։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։

Константин Орбелян - Sputnik Արմենիա
Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

«Մայիսի 22-ին կայացել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում եղել է թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցը։ Քվեարկության արդյունքներով՝ օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը»,– նշված է նախարարության հայտարարության մեջ։

Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի քարտուղար է ընտրվել թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ  օպերայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։

«Երեկ դատարան եմ դիմել Նազենի Ղարիբյանի դեմ հայցով` իմ պայմանագրի գործողությունն անօրինական կերպով դադարեցնելու, ինձ պաշտոնից (թատրոնի տնօրեն` խմբ.) անօրինական կերպով հեռացնելու հարցով, ինչպես նաև վարչապետի դեմ հայցով` կապված Ղարիբյանին նախարարի պաշտոնակատար նշանակելու որոշման հետ», – ասել է Օրբելյանը։

Նա նշել է, որ Փաշինյանն իրավունք չուներ Ղարիբյանին նշանակել մշակույթի նախարարի պաշտոնակատար, քանի որ նա այլ երկրի քաղաքացի է։

Լրահոս
0