00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՍԴ–ն խուսափո՞ւմ է Քոչարյանի գործով մանրամասներ տրամադրել

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян на заседании суда по делу "1 марта" (15 мая 2019). Еревaн
Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (15 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր ՍԴ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործին առնչվող մի շարք հարցերի պատասխաններ ակնկալելով։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործին առնչվող մեր հարցերին պատասխանել է` այդպես էլ դրանց կոնկրետ չպատասխանելով։ Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր ՍԴ` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` ՍԴ–ին ուղարկված դիմումի հետ կապված որոշ մանրամասներ իմանալու համար։

Ինչպես ՍԴ–ից մեզ տեղեկացրին, այս պահին մամուլի բաժնի պատասխանատու առհասարակ չունեն։ Մեր հարցմանը պատասխանել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը։ 

Судья Давид Григорян на заседании по делу 1 марта (17 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ոստիկանների ուղեկցությամբ շրջում

Գրավոր հարցման մեջ հետաքրքրվել էինք, թե Սահմանադրական դատարանի գործող կազմում կան արդյո՞ք մարդիկ, որոնք Քոչարյանի և մյուսների գործի շրջանակներում ունեն շահերի բախում և չեն կարող անաչառ որոշում կայացնել, և եթե այո, ապա ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում նման դեպքերում։ ՍԴ–ն, սակայն, այդպես էլ չի պատասխանել` կա՞ն նման մարդիկ, թե՞ ոչ, միայն հայտնել է, որ ՍԴ–ում գործերի քննությանը ՍԴ դատավորների մասնակցության հետ կապված հարաբերությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով։

Բացի այդ, հարցրել էինք նաև, թե օրենքով ի՞նչ ժամկետներ են նախատեսված Քոչարյանի և մյուսների գործը վարույթ ընդունելու, քննելու և որոշում կայացնելու համար։ Մեզ պատասխանել են միայն, որ դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է ՍԴ աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներով`չնայած հետաքրքրվել ենք ոչ թե նախնական ուսումնասիրության, այլ վարույթ ընդունելու, քննելու և որոշում կայացնելու ժամկետների մասին։ Ի դեպ, մենք չենք հետաքրքրվել` որ օրենքով են դիմումը քննելու ժամկետները սահմանվում, այլ` ինչ ժամկետների մասին է խոսքը։

Նշենք նաև, որ ՍԴ աշխատակազմը մեր հարցին, թե Երևանի ընդհանուր իրավասության դատարանից իրենց ուղղված գրությանը կից որևէ այլ նյութեր ստացե՞լ են` պատասխանել են, թե` այո։ «Դիմումին կից ՍԴ է ներկայացվել նաև քրեական գործի նյութերը»,–ասել են ՍԴ–ից:

Ի դեպ, երբ կրկին կապ հաստատեցինք ՍԴ աշխատակիցներից մեկի հետ` ասելով, որ մեր հարցերն անպատասխան են մնացել` մեզ հայտնեցին, որ կարող ենք կրկին գրավոր հարցում ուղարկել։

Հուսանք` Քոչարյանի և մյուսների գործը ՍԴ–ն չի քննի այնպես, ինչպես հարցումներին է պատասխանում։

Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ ուղարկված դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է

Հիշեցնենք, որ մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան:

Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։ Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Դատավարությունը մեկնարկել էր մայիսի 13-ին։

Լրահոս
0