Դանիիլ Խաչատուրովին դահլիճը հոտնկայս էր ծափահարում. «Ты супер! Суперсезон» եզրափակիչ

© Sputnik / Максим БлиновУчастник проекта "Ты супер!" Даниил Хачатуров
Участник проекта Ты супер! Даниил Хачатуров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ելույթից առաջ տղան ասաց, որ չի ցանկանում, որ իրեն բարձր գնահատեն խղճահարությունից ելնելով, քանի որ ինքը տեսողության խնդիր ունի, այլ գնահատեն իր կատարումը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Սամարայից մասնակից հայազգի Դանիիլ Խաչատուրովի ելույթը «Ты супер! Суперсезон» եզրափակչում հուզեց ինչպես ժյուրիի անդամներին, այնպես էլ դահլիճի հանդիսատեսին։

Ты Супер, Супер сезон: Սաթի Գևորգյան (հայերեն) - Sputnik Արմենիա
«Սարսափելի է». ի՞նչ էր թաքցնում Սաթենիկ Գևորգյանը «Ты супер!»–ի կիսաեզրափակիչ շոուից առաջ

Ելույթից առաջ նա ասաց, որ չի ցանկանում, որ իրեն բարձր գնահատեն խղճահարությունից ելնելով, քանի որ ինքը տեսողության խնդիր ունի, այլ գնահատեն իր կատարումը։

Դանիիլը երգեց Լուչանո Պավարոտտիի «Caruso» երգը։

Ժյուրի անդամներն ընդգծեցին, որ տղան շատ բանի կհասնի այս կյանքում։ Նրանք նշեցին, որ Դանիիլը հրաշալի ձայն ունի։

Դահլիճը տղայի ելույթից հետո հոտնկայս էր ծափահարում։

«Ты супер! Суперсезон»–ի 13 մասնակից անցել է եզրափակիչ փուլ, նրանց թվում նաև` մեր հայրենակից Դանիիլ Խաչատուրովը, որը ներկայացնում է Ռուսաստանը։

© НТВԴանիիլ Խաչատուրովի ելույթը
Դանիիլ Խաչատուրովին դահլիճը հոտնկայս էր ծափահարում. «Ты супер! Суперсезон» եզրափակիչ - Sputnik Արմենիա
Դանիիլ Խաչատուրովի ելույթը

Հիշեցնենք` գյումրեցի մասնակից Սաթենիկ Գևորգյանը նույնպես մասնակցում էր «Ты супер! Суперсезон»–ին, բայց նա եզրափակիչ չհասավ։ Սաթենիկ Գևորգյանը մեր երկիրը ներկայացնում էր նաև մրցույթի երկրորդ եթերաշրջանում։ Առաջին եթերաշրջանում Հայաստանը ներկայացնում էին Սաբինա Մանվելյանը Վանաձորից և Անգելինա Պապիկյանը Գումրիից։

«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала