Պանկրատովան Բաբաջանյանի ստեղծագործությունը երգեց «Ты супер!»–ի եզրափակիչում. տեսանյութ

© Photo : НТВКадр из выступления Александры Панкратовой в финале проекта "Ты супер!"
Кадр из выступления Александры Панкратовой в финале проекта Ты супер! - Sputnik Արմենիա
«Ты супер!»–ի հանդիսատեսը Ալեքսանդրա Պանկրատովային ( Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Ազովսկայա ավան) հիշում էր ժողովրդական երգերի կատարումներով, բայց սուպերսեզոնում նա ներկայացավ լիրիկական երգերով։ Եզրափակիչ փուլում նա երգեց Առնո Բաբաջանյանի «Քո հետքերը» հուզիչ ստեղծագործությունը։

17-ամյա Ալեքսանդրան բազմաթիվ անգամ է հանդիսատեսին գերել իր հրաշալի ձայնով։ Նա իրեն միշտ անհաջողակ է համարել, բայց, ինչպես 2018 թվականին, այնպես էլ հիմա հասավ «Ты супер!» նախագծի եզրափակիչ փուլ ու երգեց «Քո հետքերը» ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակն Առնո Բաբաջանյանն է։

«Դու մի վայրկյանում այնպես ես անում, որ ես հայտնվում եմ ժամանակից դուրս` ինչ–որ զարմանալի տարածության մեջ։ Դու ասես մեր ժամանակի մեքենան լինես», – ելույթից հետո նրան ասաց երգչուհի Յոլկան։

Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն էլ նշեց, որ Սաշան լավ երգչուհի է և պետք է շատ նրբորեն մոտենա երգացանկի ընտրությանը։

Участник проекта Ты супер! Даниил Хачатуров - Sputnik Արմենիա
Դանիիլ Խաչատուրովին դահլիճը հոտնկայս էր ծափահարում. «Ты супер! Суперсезон» եզրափակիչ

Սաշային դաստիարակում է տատիկը։ Մայրը Սաշային լույս աշխարհ է բերել 17 տարեկանում, հետո հեռացել է տնից։ Տատիկը որդեգրել է երեխային` դստերը զրկելով ծնողական իրավունքներից։

«Նա չի փորձել ինձ վերադարձնել, ներողություն է խնդրել, բայց ինձ վերադարձնելու ցանկության մասին երբեք չի ասել։ Հայրս «Ты супер!»–ի առաջին եթերից հետո խոստացավ զանգել, բայց այդպես էլ չզանգեց։ Ես չեմ կարող ամբողջ կյանքում գլուխս հարվածել փակ դռանը», – ասում է Սաշան։

«Ты супер!» նախագծի սուպերսեզոնի եզրափակիչ փուլի հաղթող ճանաչվեցին Անաստասիա Սիմոգանովան և Դենբերել Օօրժակը։ Այս անգամ հաղթողին ընտրեցին միայն ժյուրիի անդամները։ Երկրորդ տեղը գրավեց Ռոման Դրուժինինը, երրորդը` Բոգդան Վանդիշևը, չորրորդը` Սոֆյա Վոլոշանենկոն, հինգերորդը` Դանիիլ Խաչատուրովը։

«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала