Ռոբոտին սովորեցրել են կրկնօրինակել մարդու ձեռագիրն ու նկարել Մոնա Լիզային. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ռոբոտը կրկնօրինակում ճապոներեն հիերոգլիֆը և նկարում Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցի պարզ պատկերը։

Բրաունի համալսարանի հետազոտողներին հաջողվել է ռոբոտին սովորեցնել ձեռագիր գրել տարբեր լեզուներով, նույնիսկ կրկնօրինակել ոչ շատ բարդ նկարները:

Роботы Boston Dynamics таскают грузовик - Sputnik Արմենիա
Զվարճալի ռոբոտները քարշ են տալիս բեռնատար ավտոմեքենան. տեսանյութ

Ռոբոտին շարժող ալգորիթմի հեղինակը ուսանող Աստունոբ Կոտանին է: Ստեղծված ալգորիթմը կազմված է երկու մոդելից՝ լոկալ (ալգորիթմը հետևում է գրչի դիրքին) և գլոբալ (ալգորիթմը պատասխանատու է հաջորդ բառին անցնելուն):

Ալգորիթիմի աշխատունակությունը ստուգելու համար հետազոտողները ճապոներեն բառ են գրել գրատախտակին և թույլատրել են ռոբոտին կրկնօրինակել այն:

Թեև ռոբոտը երբեմն սխալվել է գծերի հերթականության մեջ, բայց գրված տեքստերը լիովին են ընթեռնելի են եղել:

Ալգորիթմը ստուգելու ընթացքում պարզվել է, որ ծրագիրը չի կարողանում կրկնօրինակել արաբերենը, քանի որ գրվում է աջից ձախ:

Ռոբոտը նույնիսկ կրկնօրինակել է վեց տարեկան երեխայի ձեռագիրը և Մոնա Լիզայի պարզ պատկերը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала