00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոշտ օճառը՝ արվեստի համար, հեղուկը՝ լոգարանի, կամ օճառե քանդակների տիրուհին

© Photo : Lusine AvetisyanМыло раборы Лусине Аветисян
Мыло раборы Лусине Аветисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանասեր, գրականագետ, բգթ Լուսինե Ավետիսյանը գրեթե 25 տարի է՝ նաև տարբեր նյութերից քանդակներ է ստեղծում։ Տարիներ առաջ նա իր համար բացահայտեց քանդակի համար յուրօրինակ նյութ՝ սովորական օճառը։ Այդ օրվանից նրա ձեռքերում հայտնված օճառի յուրաքանչյուր կտոր ձև ու կերպարանք է ստանում։

Լուսինեն սկսեց բանաստեղծություններ գրել, երբ դեռ 4-5 տարեկան էր։ Այս դեպքում «գրել» բառը, թերևս, այնքան էլ տեղին չէ, որովհետև այդ ժամանակ նա դեռ գրել էլ չգիտեր, նրա փոխարեն փոքրիկ Լուսինեի բանաստեղծական տողերն ու քառատողերը գրի էր առնում մայրիկը։ 

«Դերձակ կապիկը

Կարեց շապիկը,

Տվեց ձագուկին,

Որ հագնի-փորձի,

Ու ասաց նրան․

-Ձագուկ, հապա տես

Ինչ եմ կարել քեզ․

Սիրունիկ շապիկ,

Ունի գրպանիկ» (5 տարեկան)․․․

© Photo : Lusine AvetisyanԼուսինե Ավետիսյան
Կոշտ օճառը՝ արվեստի համար, հեղուկը՝ լոգարանի, կամ օճառե քանդակների տիրուհին - Sputnik Արմենիա
Լուսինե Ավետիսյան

Տարիքի հետ, բնականաբար, թեմաներն էլ «մեծացան»։ Բանաստեղծություններ գրելու շնորհը գեներով է փոխանցվել՝ պապիկը, հայրիկը, մայրիկը, հորեղբայրը, քույրը․․․ Լուսինեի ընտանիքում գրեթե բոլորն են ստեղծագործում։ Վստահ է, որ իր ստեղծագործական աշխարհի վրա մեծ ազդեցություն է թողել Արցախը՝ ծննդավայրը, որտեղից թեպետ տեղափոխվել են, երբ նա դեռ 3 տարեկան էր, բայց կապը ծննդավայրի հետ երբեք չի կտրվել։

© Photo : Lusine AvetisyanԼուսինե Ավետիսյանի աշխատանքներից
Կոշտ օճառը՝ արվեստի համար, հեղուկը՝ լոգարանի, կամ օճառե քանդակների տիրուհին - Sputnik Արմենիա
Լուսինե Ավետիսյանի աշխատանքներից

«Գնում էինք, աղբյուրից կժով ջուր էինք բերում, գառնուկները, թարմ հացի հոտը․․․ Երբ գիշեր էր իջնում, երկնքում աստղերն էին երևում, ծղրիդների ձայնն էր լսվում, որ կարծես երգ լիներ։ Երկար ժամանակ ինձ թվում էր, թե դա աստղերի երգն է, հետո հասկացա, որ ծղրիդներն են»,-  արցախյան հովվերգական պատկերներն է հիշում Լուսինեն։

90-ականների կեսերն էին, Լուսինեն վառարանի կողքին նստած քննությունների էր պատրաստվում։

© Photo : Lusine AvetisyanԼուսինե Ավետիսյանի աշխատանքներից
Կոշտ օճառը՝ արվեստի համար, հեղուկը՝ լոգարանի, կամ օճառե քանդակների տիրուհին - Sputnik Արմենիա
Լուսինե Ավետիսյանի աշխատանքներից

«Գրքերիս, տետրերիս մեջ միշտ թղթի կտորներ եմ պահում, որ երբ հոգնեմ աշխատելուց, նկարեմ, բայց այդ օրը ոչ գրելու, ոչ էլ նկարելու ցանկություն չկար»,- հիշում է Լուսինեն։

Աչքն ընկավ վառարանի կողքին ընկած փայտի կտորներին։ Իսկ ինչու՞ ոչ․․․Գնաց, հայրիկի գործիքները փորփրեց, գտավ այն, ինչ իրեն պետք է, ձեռքը վերցրեց տունը ջերմացնելու համար բերված փայտի կտորն ու սկսեց դրան դիմագծեր տալ։ Մի քանի ժամ անց տուն վերադարձած Լուսինեի հայրիկը զարմացավ՝ ձեռքը վերցնելով Դավիթ Անհաղթի դիմագծերը ստացած փայտի կտորը։ Այդ օրվանից տարբեր անդեմ փայտեր կերպարանք առան, բովանդակություն ստացան նրա ձեռքերում։

© Photo : Lusine AvetisyanԼուսինե Ավետիսյանի աշխատանքներից
Կոշտ օճառը՝ արվեստի համար, հեղուկը՝ լոգարանի, կամ օճառե քանդակների տիրուհին - Sputnik Արմենիա
Լուսինե Ավետիսյանի աշխատանքներից

Դրանից մոտ 10 տարի անց հերթական մի երեկո Լուսինեն կրկին միտքը թարմացնելու կարիք ուներ։ Տանը փայտ չկար, մտածեց՝ ինչ անել։ Սկսեց մտովի վերհիշել այն նյութերը, որոնցից քանդակներ տեսել է, հիշեց,  որ կան մարդիկ, ովքեր մոմից են քանդակներ պատրաստում։ Բայց տանը մոմ էլ չկա։ Կարծես թե մոմի նյութին բավականին նման է օճառը։ Գնաց լոգարան, վերցրեց օճառի կտորն ու մոտ 1 ժամ անց այն նրբիկ աղջիկ դարձավ։ Այս նյութը Լուսինեն այնքան սիրեց, որ այդուհետև տանը հայտնված յուրաքանչյուր օճառի կտոր մարմին առավ։

Фестиваль ледяных скульптур в Харбине - Sputnik Արմենիա
Չինաստանում տեղի է ունեցել սառցե քանդակների փառատոն

«Շատերը զարմանում են, որ ես աշխատում եմ առանց նախապես նկարելու, պարզապես ձեռքս եմ վերցնում օճառն ու սկսում քանդակել, օրինակ` աղջկա ոտքի բութ մատից հասնում մինչև մազեր և այլն»,- պատմում է Լուսինեն, որն այդպես էլ քանդակելու, նկարելու համար համապատասխան կրթություն չստացավ, ինքն իրեն ինքնուս էլ անվանելը ճիշտ չի համարում, որովհետև անգամ ինքն իրեն դա չի սովորեցրել, պարզապես վերցրել է նյութն ու այն տարբերվող դարձրել։

Ասում է, որ հենց ձեռքն է վերցնում օճառը, արդեն գիտի, թե այն ինչ պիտի դառնա, օճառի գույնն ու ձևն արդեն հուշում են։

Խանութ գնալիս Լուսինեն երկու ձևի օճառ է գնում՝ մեկը լվացվելու, մյուսը քանդակելու համար։ Լվացվելու համար գնում է բացառապես հեղուկ օճառ, որովհետև կոշտ օճառի ամեն մի կտորը Լուսինեն պարզապես ափսոսում է այլ նպատակով օգտագործել, քան որպես իր նոր հերոսի կամ հերոսուհու ստեղծման նյութ։ Որոշները լաքապատել է՝ օճառե քանդակների կյանքն ավելի երկարացնելու համար։ Իսկ հիմա էլ սկսել է նաև կավով աշխատել, նոր նյութը բացահայտելու և այն իրեն հնազանդեցնելու Լուսինեի փնտրումները շարունակվում են։

Ստեղծագործելուն զուգահեռ Լուսինեն զբաղվում է ակտիվ գիտական գործունեությամբ․ նպատակ ունի գրաբարը կրկին կենսունակ լեզու դարձնել։ Դրա համար երազանքներից մեկը դպրոց ստեղծելն է, որտեղ երեխաները խորությամբ գրաբար կուսումնասիրեն։ Թեպետ Լուսինեն արդեն հասցրել է մի շարք գրքեր գրաբարից թարգմանել աշխարհաբար (այդ թվում, «Ուրբաթագիրքը»), այս պահին էլ մի քանի թարգմանություններով է զբաղված, բայց նրա գերնպատակը հակառակ թարգմանությունն է՝ աշխարհաբարից գրաբար։ Լուսինեն ընդդիմանում է, երբ գրաբարը մեռած լեզու են անվանում․ մեռնում են այն լեզուները, որոնց կրողներն այլևս չկան, իսկ մենք՝ հայերս ապրում ենք, հետևաբար, նաև լեզուն մեռած չէ։

Արվե՞ստ, թե՞ գիտություն... Լուսինեն հիշեցնում է էնցիկլոպեդիստների դարաշրջանի մասին։ Լեոնարդո դա Վինչին արվեստին զուգահեռ զբաղվում էր գիտության մի քանի ճյուղերով, և ինչով զբաղվում էր, հաջողում էր, արժեք ստեղծում։ Լուսինեի ամենամեծ երազանքն արվեստի և գիտությունների ներդաշնակ համադրությունն է, որը նրան հնարավորություն կտա ավելի ծավալային մտածել, բովանդակությամբ հարուստ կերպարվեստ ստեղծել, և արվեստով շնչող գիտությամբ զբաղվել։

Ջուր եմ ծախում, սա՜ռը ջուր, բայց արդեն Պեպոյից քիչ այն կողմ, առաջվա տեղից քիչ հեռու

Լրահոս
0