Կուսակիցները քննադատել են Ավինյանին`Աղվան Հովսեփյանի հետ քեֆ անելու համար. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur YesayantsВице-премьер Тигран Авинян на заседании правительства Армении (11 апреля 2019). Еревaн
Вице-премьер Тигран Авинян на заседании правительства Армении (11 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Իմ քայլի» պատգամավորները որոշել են բարելավել հարաբերությունները լրագրողների հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին ժուչոկներից հեռու՝ կուսակցության գրասենյակում փակ նիստ է անցկացրել»: Օրաթերթին հայտնի է դարձել, որ նիստի ժամանակ անդրադարձ է եղել մի քանի հարցերի, այդ թվում՝ լրագրողների գործունեությանը:

массаж - Sputnik Արմենիա
ԱԺ–ում որոշել են սահմանել` ինչ է մերսման սրահը և ինչ կարելի է այնտեղ անել. «Ժամանակ»

«Մեր տեղեկություններով՝ իրավիճակը շտկելու նպատակով որոշում է կայացվել՝ պատգամավորները պետք է հարցազրույցներում, հայտարարություններում անընդմեջ շեշտեն լրագրողների հետ լավ հարաբերությունների հանգամանքը՝ փորձելով հարթել իրավիճակը:

Բացի այդ, պատգամավորները քննադատել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ով Ապարանում նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ միջոցառումների էր մասնակցում: Պատգամավորներից շատերը դատապարտել են նրա այդ պահվածքն ու հատկապես ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հետ քեֆ անելու հանգամանքը»,–գրում է թերթը:

Լրահոս
0