Վարչապետը շնորհավորանքներ է ստանում. Փաշինյանին շնորհավորել են Սարգսյանն ու կաթողիկոսը

© Sputnik / Asatur Yesayants / Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահը Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ մաղթել է երջանկություն և հաջողություններ երկրի ղեկավարի պատասխանատու գործում։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին նշված է վարչապետի պաշտոնական կայքում։

«Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին մաղթել է երջանկություն և հաջողություններ երկրի ղեկավարի պատասխանատու գործում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Дмитрий Медведев и Владимир Путин - Sputnik Արմենիա
Պուտինն ու Մեդվեդևը Փաշինյանին շնորհավորել են ծննդյան օրվա կապակցությամբ

Փաշինյանն այսօր դառնում է 44 տարեկան։

Նշենք, որ ծննդյան օրվա առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

Լրահոս
0