00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենրիխին հասնելու տեսլականով. Սպանդարյանում բացվեց Համլետ Մխիթարյանի անվան խաղադաշտը

© Sputnik / Khachik ChakhoyanГенрих Мхитарян на открытие футбольного поля им. Гамлета Мхитаряна в Спандаряне
Генрих Мхитарян на открытие футбольного поля им. Гамлета Мхитаряна в Спандаряне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հենրիխ Մխիթարյանը հույս հայտնեց, որ նման խաղադաշտերում ի հայտ կգան աշխարհահռչակ նոր ֆուտբոլիստներ:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում այսօր՝ մայիսի 2-ին բացվեց ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի՝ Հենրիխի հոր անվան խաղադաշտը:

Խաղադաշտը կառուցել է համայնքը՝ պետական բյուջեի հաշվին:

Բացմանը ներկա էր շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, համայնքապետ Ավետիք Մխիթարյանը և Համլետի արդեն աշխարհահռչակ որդին՝ Հենրիխ Մխիթարյանը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր ելույթում շեշտեց, որ սիրված ֆուտբոլիստի՝ Հենրիխի այցը շատ կարևոր նշանակություն ունի այս փոքր համայնքի համար և մեծ ոգևորություն կհաղորդի պատանի ֆուտբոլիստներին, որոնք կրկնապատկված եռանդով կմարզվեն՝ աչքի առաջ ունենալով Հենրիխի բարձունքին հասնելու տեսլականը:

Հենրիխ Մխիթարյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց իր հոր հիշատակը վառ պահելու և մարզադաշտը նրա անունով անվանակոչելու համար ու նշեց, որ նույնիսկ հուզված է, որ հիշում են նրա Համլետ Մխիթարյանին ու նրա խաղը:

© Sputnik / Khachik ChakhoyanՀենրիխ Մխիթարյանը ողջունում է հոր՝ Համլետ Մխիթարյանի անվան խաղադաշտում առաջին խաղի մասնակիցներին
Հենրիխին հասնելու տեսլականով. Սպանդարյանում բացվեց Համլետ Մխիթարյանի անվան խաղադաշտը - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը ողջունում է հոր՝ Համլետ Մխիթարյանի անվան խաղադաշտում առաջին խաղի մասնակիցներին

Հենրիխը հույս հայտնեց, որ նման խաղադաշտերում ի հայտ կգան աշխարհահռչակ նոր ֆուտբոլիստներ:

© Sputnik / Khachik ChakhoyanՀամլետ Մխիթարյանի անվան խաղադաշտում կայացած առաջին խաղը
Հենրիխին հասնելու տեսլականով. Սպանդարյանում բացվեց Համլետ Մխիթարյանի անվան խաղադաշտը - Sputnik Արմենիա
Համլետ Մխիթարյանի անվան խաղադաշտում կայացած առաջին խաղը

Պաշտոնական արարողություններից հետո մեկնարկեց խաղադաշտի առաջին խաղը՝ Սպանդարյան համայնքի թիմի և մարզական լրագրողների հավաքականի միջև:

Ի դեպ, չնայած տեղացիներն ավելի սովոր էին Շիրակի կիզիչ արևին, խաղն ավարտվեց մարզական լրագրողների հավաքականի հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Լրահոս
0