00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ

© Sputnik / Aram NersesyanШкола в селе Севаберд
Школа в селе Севаберд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղում մի գործարար 50 մլն դոլարի ներդրում է խոստացել։ Գյուղը կորցրել է հանգիստն ու անհամբեր սպասում, թե երբ են բացվելու ցանկալի աշխատատեղերը և ինչ է տալու գյուղին այդ «զիփլայն» ասվածը։

ԵՐԵՎԱՆ, 2 Հունիս — Sputnik. Նելլի Դանիելյան. Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղն ապրում է խոստացված ներդրումների սպասումով։ Խոշոր ներդրողը գյուղում խոստացել է ոչ միայն անասնապահական ծրագիր իրականացնել, այլև զբոսաշրջային կենտրոն և նույնիսկ զիփլայն կառուցել։

Գյուղապետ Հակոբ Բաբայանի խոսքով, ներկայացված ամբողջ ներդրումային ծրագիրը 50 մլն դոլարի շրջանակներում է։

© Sputnik / Aram NersesyanՍևաբերդի համայնքապետ Հակոբ Բաբայանը
Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ - Sputnik Արմենիա
Սևաբերդի համայնքապետ Հակոբ Բաբայանը

Իսկ մինչ այդ գյուղում միայն մի խումբ մարդիկ մշտական աշխատանք ունեն. մի քանիսը գյուղապետարանում, մի քանիսն էլ՝ դպրոցում։
Գյուղի մնացած բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։

© Sputnik / Aram NersesyanՍևաբերդի համայնապատկերը
Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ - Sputnik Արմենիա
Սևաբերդի համայնապատկերը

Գյուղապետի խոսքով, կաթի խոշոր գործարաններից ամեն շաբաթ գալիս են գյուղացիներից կաթ մթերելու։

«Բայց շատ ցածր են վճարում։ Ուղղակի գյուղացին իրացնելու ուրիշ տեղ չունի»,– ասաց գյուղապետը` հավելելով, որ կաթի 1 լիտրի դիմաց գյուղացին առավելագույնը 120-130 դրամ է ստանում։

Պաշտոնական մարդահամարի տվյալներով, Սևաբերդը 268 բնակիչ ունի, բայց իրականում, ըստ գյուղապետարանի աշխատակից Մրազ Խլոյանի, ներկա պահին գյուղում շուրջ 320 մարդ է ապրում։

Прогулка премьер-министра Никола Пашиняна по городу после открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արձան կոտրելու արվեստը կամ ժապավենով փաթաթված վանդալիզմը Երևանում

«Հարսները, որ վերջին տարիներին են ամուսնացել, գյուղ եկել, չեն գրանցվել»,– նշեց մեր զրուցակիցը։

Երիտասարդ ընտանիքները, սակայն, խուսափում են շատ երեխաներ ունենալ։ Գյուղում երեխաների համար պայմաններ չկան, չկա մանկապարտեզ, չկա ոչ մի զբաղմունք, ուսումնական միակ հասատատությունը դպրոցն է։

«Մանկապարտեզ չկա, որովհետև կարիք էլ չկա, գյուղում մանկապարտեզի տարիքի երեխա գրեթե չկա»,– ասում է գյուղապետը։

2019-20թթ. ուսումնական տարում գյուղի դպրոցը միայն 2 առաջին դասարանցի է ունենալու։ Իսկ այս տարի դպրոցն ավարտել է միայն մեկ շրջանավարտ։

Ներկա պահին Սևաբերդի դպրոցը 20 աշակերտ ունի, 5 կոմպլեկտավորված դասարան` յուրաքանչյուրում 4-5 երեխա։

© Sputnik / Aram NersesyanՍևաբերդի ճանապարհը
Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ - Sputnik Արմենիա
Սևաբերդի ճանապարհը

Երևանից ընդամենը 20 կմ հեռու, Գեղամա լեռների ստորոտում, ծովի մակարդակից 2010 մ բարձրության վրա գտնվող գյուղն իր ալպիական բնությամբ ու հարևան Սև բեևդ ամրոցի ավերակներով, այսօր էլ գրավում է զբոսաշրջիկներին, հատկապես, որ գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատ է ու բարեկարգ։

«Մեր բնաշխարհը բավականին լավն է, այստեղ ներդրումային ծրագրեր են պետք, որ կոմֆորտ լինի։ Թե չէ տուրիստներ հիմա էլ շատ են գալիս` և՛ ամռանը, և՛ ձմռանը»,– ասում է գյուղապետ Հակոբ Բաբայանը։

Սևաբերդցիներն էլ իրենց գյուղապետի պես վստահ են` գյուղը զարգանալու պոտենցիալ ունի, միայն ներդրող է պետք, որ դա հասկանա ու ճիշտ օգտագործի։ Իրենց էլ աշխատատեղեր են պետք, որ ստիպված չլինեն ապրուստ փնտրել գյուղից դուրս ու չվախենան 1-2–ից ավելի երեխաներ ունենալ։

© Sputnik / Aram NersesyanՍևաբերդի ջրամբարը
Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ - Sputnik Արմենիա
Սևաբերդի ջրամբարը
Լրահոս
0